09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տղամարդը սպանել է նախկին կնոջը, երեխաներին ու զոքանչին

ՌԴ Տյումեն քաղաքում 4 հոգու սպանություն է տեղի ունեցել։ Սպանվել են 24-ամյա կինը, նրա մայրն ու երկու երեխաները։ Ինչպես պարզվել է,  սպանությունը կատարել է կնոջ նախկին ամուսինը։ Զույգը մեկ տարի առաջ բաժանվել էր, եւ Դարյան երեխաների հետ գնացել էր մոր տուն։ Զաուրն այդ օրը եկել է կնոջ հետ հաշտվելու, սակայն նրանք վիճել են, եւ տղամարդը […]

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հյուրընկալել է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության,  սոցիալական ոլորտների ու երիտասարդության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը նկատել է, որ հանդիպումն այս, միմյանց շնորհավորելու ու բարեմաղթելու հնարավորությունից բացի, առիթ է նաև միասին հետադարձ հայացքով վերլուծելու տարվա ընթացքում արվածն ու գնահատելու ձեռքբերումները: «2015 թվականը […]

Հայուհին՝ աշխարհի ամենագրավիչ կանանցից /ֆոտո/

Ամերիկյան դերասանուհի Աննա Կոնդոն՝ Աշդյանը ներառվել է տիեզերքի 195 գրավիչ եւ սեքսուալ կանանց շարքում՝ ըստ Esquire ամսագրի: Աննան՝ լինելով դերասանուհի, գրող, ռեժիսոր, նկարիչ, խմբագիր եւ պրոդյուսեր ծնվել է 1966 թ-ին՝ Երեւանում: Վաղ տարիքում, իր ծնողների հետ մեկնում է Փարիզ, իսկ 1989 թ.-ին տեղափոխվում՝ Նյու – Յորք. Գեղարվեստական ֆիլմերում Աննան սկսել է նկարահանվել 1983թ-ից եւ տաղանդավոր […]

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. նախարարը փաստեց

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ ամփոփեց և՛ իր պաշտոնավարման 100 օրը և տարեվերջը: Ասուլիսի ընթացքում նախարարը անդրադարձավ նաև քաղբանտարկյալների խնդրին և փաստեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Քաղբանտարկյալի չափորոշիչներով որևէ դատապարտյալ Հայաստանում չկա»,-ընդգծեց նախարարը:

Վթարից տուժած երեք քաղաքացի ևս տեղափոխվեց Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից երեքն ապաքինմամբ դուրս են գրվել և դեկտեմբերի 27-ի երեկոյան տեղափոխվել Հայաստան`  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցնելով բոլոր  անհրաժեշտ հետազոտությունները: Տուժածներն այժմ վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ տուժածներից […]

Թուրքիայի մեջլիսում ցեղասպանվածների սերունդներին քաղաքացիություն շնորհելու օրինագիծ է ներկայացվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքցիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ: Այս մասին հայտնում են նախագահականից:  

Սարի թաղի խոշոր հրդեհը` լուսանկարներով /ֆոտո/

Արդեն հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանքում, անհրաժեշտ է օգնություն: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 և Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 87-ամյա Հ. Մ.-ն, […]

«Նոր Հայաստան»-ը հրավիրում է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սիրով հրավիրում ենք միասին դիմավորելու ամանորյա գիշերը Ազատության հարապարակում, որտեղ տեղադրված կլինի մեծ տոնածառ, որը զարդարված չի լինելու: Միասին զարդարենք մեր երազանքի ամանորյա տոնածառը մեր իղձերով ու պատկերացումներով: Տոնական սեղանին լինելու են մասնակիցների կողմից բերված ուտեստներ (ընդեղեն, չիր, խմորեղեն…): Լինելու են ամանորյա անակնկալներ»:

Վթարային շենքերի բնակիչները բնակարանամուտ են տոնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող հերթական ընտանիքներին: Տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ ու վախի մթնոլորտում Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող այս ընտանիքները Ամանորը կդիմավորեն Շինարարներ փողոցի 15  հասցեի նորակառույց շենքում: Ընթացիկ տարում սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի