Ռուսական ռազմակայանի հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները: Ուսումնական միջոցառումներում գործի են դրված ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները կապի, կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական պատրաստության, տեղագրության եւ ավտոմեքենաների վարման մարտական առաջադրանքներ են կատարում […]





































