25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սուսաննան թալանել է իրեն վստահված բնակարանը

Մարտի 11-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1966 թ. ծնված Մարինե Ա.-ից ահազանգ է ստացվել, որ մարտի 7-ի ժամը 11.00-ից  մարտի 9-ի ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, հարևանուհին` 1968 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, օգտվելով իր բացակայությունից և տան բանալիներն իրեն վստահված լինելու հանգամանքից, տնից գողացել է 23.000 դրամ և բանկային քարտը, որի մեջ եղել է 30.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ,   Սուսաննա Մ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մարտի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մարինե Ա.-ի տնից գողացել է 18.000 դրամ, կանխիկացրել` 26.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ