09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արդարադատություն Հայաստանում կա, բայց…

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովաննիսյանն այսօր տարեվերջյան ասուլիս ունեցավ: Պատասխանելով լրագրողի  հարցին, թե արդյո՞ք  ՀՀ-ում գոյություն ունի արդարադատություն,նախարարը ասաց. «Արդարադատություն ՀՀ-ում կա, բայց այն շատ խնդիրներ ունի ու կերտման համար մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է՝ թե՛ դուք, թե՛ ես. միայն նախարարը չէ պատասխանատու, այլ ձեզնից յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում»: Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ բավականին բարդ […]

ԱՄՆ-ում ջրհեղեղների հետեւանքով 40 հոգի է մահացել /վիդեո/

ԱՄՆ-ում տոռնադոյի ու ջրհեղեղների հետեւանքով վերջին մի քանի օրերին արդեն 40 հոգի է մահացել, կան վիրավորներ, հայտնում է НТВ.Ru-ն։ Վիճակը ծայրահեղ է հատկապես Տեխասի նահանգում։ Տոռնադոներն ու ջրհեղեղները մեծ ավերածություններ են գործել,  տուժել են շենքերն ու եկեղեցիները, տապալվել են ծառեր: Ոստիկանության տվյալներով՝ Գառլանդում ավերվել են շուրջ 600 տարբեր շինություններ: Կարմիր խաչի ներկայացուցիչներն ապաստաններ են կազմակերպում […]

18. 758 լուսային շղթա` մայրաքաղաքի ծառերի ձևավորման համար

Դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել […]

Ի՞նչ եղանակ են կանխատեսում օդերևութաբաններն Ամանորի գիշերվա համար

Սկանդինավիայի շրջաններից Միջերկրական ծով ներթափանցող արկտիկական օդային հոսանքները պատճառ կդառնան հզոր ցիկլոնի առաջացման: Ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք կանխատեսվում է դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ պառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Սուրենյանի փոխնացմամբ` դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են […]

Արփինե Հովհաննիսյանը` ԴԱՀԿ պետի բիզնեսի մասին /վիդեո/

Նորանշանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի առաջին մասշտաբային ասուլիսը համընկավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կենսագրության ո՞ր փուլում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը սկսել զբաղվել բիզնեսով. «Ես արդարադատության նախարարության պաշտոնյաների կենսագրությամբ չեմ հետաքրքրվում: Կարող եք այդ հարցն ուղղել անձամբ նրան և հետևել նրա հայտարարագրերին: Ես կարող եմ արձանագրել միայն, որ որպես ԴԱՀԿ ղեկավար Միհրան […]

Նյութապես շահագրգռվել է և խոչընդոտել հանրաքվեի ազատ իրականացմանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Զավեն Միրիջանյանը, ընդգրկված լինելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպող թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում, նույն հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին նյութապես շահագրգռելով` խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը: Մասնավորապես՝ թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ […]

«Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք». նախարարն առաջնագծում է եղել /ֆոտո/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել  սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել  և շնորհակալություն հայտնել  հայրենիքին  մատուցած ծառայության, […]

Հարյուրը՝ մեկում. հիշեցին, պահանջեցին /վիդեո/

«Հիշում եմ և պահանջում» վավերագրական ֆիլմում ամփոփված են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այն ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի որոշմամբ:

Նոր կառավարության կազմը

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանին է ներկայացրել նոր կառավարության կազմը, որպեսզի խորհրդարանը հաստատի այն, կամ ոչ։ Նոր կազմում նախկին նախարարներից գրեթե բոլորը մնացել են իրենց պաշտոնին, հայտնում է РИА Новости-ն։ Նոր թեկնածուներ են ներկայացվել միայն փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնների համար, որոնք նախկինում զբաղեցնում էր հենց Կվիրիկաշվիլին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վրաստանի արդեն նախկին […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց։ Այս մասին եղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  լրատվական ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի