07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵԽԽՎ-ն հակասում է ԵԱՀԿ-ին

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք հակահայկական բովանդակություն ունեն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում եմ ջրից» զեկույցները: ԵԽԽՎ-ի քննարկած հակահայ բանաձեւերի թղթածրարը որոշ պատմություն ունի. հիշեցման կարգով նշենք […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի Հայաստանի առաջնության ընթացքին

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, հետևել ս.թ. հունվարի 11-24-ը անցկացվող Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնություններիընթացքին: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով, տղամարդկանց առաջնությունը` 11, կանանցը` 9 տուրերով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ, այդ թվում` 9 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարին՝ […]

Ճարտարապետը՝ «Զվարթնոցի» կլոր շենքի ապամոտաժման դեմ

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հայտարարությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ 1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի […]

2015-ին ավելի քան 7 հազար քրիստոնյա է սպանվել՝ հավատքի համար

Իրավապաշտպաններն ահազանգում են, որ 2015 թվականին հավատքի համար ավելի քան 7 հազար քրիստոնյաներ են սպանվել աշխարհի տարբեր երկրներում, գրում է INTERFAX.RU-ն։ Բացի այդ, 2,3 հազար եկեղեցիներ անցյալ տարի գրոհի են ենթարկվել կամ ավերվել: Քրիստոնյաներն առավել շատ հալածանքների են ենթարկվում Հյուսիսային Կորեայում, որտեղ իրենց համոզմունքների համար աշխատանքային ճամբարներում պահվում է մոտավորապես 50-70 հազար մարդ, նշում են իրավապաշտպանները: Քրիստոնյաների համար […]

Օմբուդսմենը դեռ ամիսներ առաջ է ասել՝ որ դեպքում հրաժարական կտա

Շատերը կհիշեն, թե ինչպես հոկտեմբերի վերջին Ազգային ժողովում ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իշխանական պատգամավորները օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խիստ քննադատության ենթարկեցին՝ անցնելով անգամ վիրավորանքների:Դրանից հետո խորհրդարանում Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում մի արտահայտություն արեց, որը այժմ կարող է տալ մի շարք հարցերի պատասխաններ: Նա կոչ էր արել իրենց կառույցը գործիք կամ քաղաքական խաղերի մասնակից չդարձնել, իսկ […]

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը: Հանդիպմանը լիտվացի խորհրդարանականները […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Չարլզ Կուպչանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին: Այս մասին տեղեկացնում են նախագահականից: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն […]

Մահացել է հայտնի դերասան Ալան Ռիկմանը

Բրիտանացի հայտնի դերասան Ալան Ռիկմանը մահացել է 69 տարեկանում՝ քաղցկեղից, հայտնում է The Guardian-ը։ Ռիկմանը հայտնի է իր դերերով «Պինդ կաղին» ֆիլմից, Հարի Փոթերի մասին ֆիլմերի շարքից։ Մեծ Բրիտանիայում նա հայտնի էր նաեւ իբրեւ թատրոնի դերասան։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի