06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նրանք ղեկավարում են աշխարհը․ ինչպիսին էին քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում /ֆոտոշարք/

Նրանք աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներն են, նրանց ճանաչում են ողջ աշխարհում։ Սակայն երբ նրանք երիտասարդ էին, թերեւս պատկերացում անգամ չունեին, որ մի օր նման փառքի են հասնելու։ Ինչպիսին էին հայտնի քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում։ Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ Բարաք Օբամա, ԱՄՆ նախագահ Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր Դեւիդ Քեմերոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ  Բաշար Ասադ, Սիրիայի նախագահ  […]

Սուր շնչառական հիվանդությունները «պատուհասել» են նաև սահմանային գյուղերը

«Սուր շնչառական հիվանդությունները մեր վատ հարևանի նման՝  մեզ չեն անտեսում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: Բաղմանյանը նշեց, որ գյուղում բավականին շատ են արձանագրվել սուր շնչառական հիվանդություններով ահազանգեր: «Մանավանդ խնդիր կա: Մեր գյուղը բավականաչափ հեռու է շրջկենտրոնից ու հիվանդին բուժկենտրոն հասցնելը բավականին դժվար է: Մարդկանց ձեռքին էլ  փող չկա: […]

Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են գերեզմանատան ճանապարհին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Հ.Մնացականյանը 2016 թվականի հունվարի 16-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 15-ին` ժամը 11:00-ի սահմաններում, […]

ԵԽ-ն լիարժեքորեն աջակցում է Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին

Հունվարի 21-ին Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Դոխոլյանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ […]

Դանակահարություն Երևանում. հարուցվել է քրեական գործ

2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 01.25-ին, Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից` բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գ.Սաթումյանը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]

Ռուբլու գինը մեծ թափով նվազում է

Նավթի գնի անկման պատճառով ռուսական ռուբլին շարունակում է կտրուկ նվազել։ Այսօր  դոլարի փոխարժեքը գերազանցել է  85 ռուբլու նշագիծը, իսկ եվրոն նորացրել է 2014 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշը՝ 92,55 ռուբլի։ Մանրամասները՝ տեսանյութում։

Դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին ևս մեկ շաբաթով

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր անձնական էջում գրառում է կատարել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ […]

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

Հունվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսի հետ: Այս մասին հայտնում է ՀԱԿ լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած հանրաքվեն, ինչպես նաեւ ընտրական նոր օրենսգրքում այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որոնք թույլ կտան արդյունավետորեն վերահսկել ընտրական գործընթացի օրինականությունը: Այդ համտեքստում քննարկվեցին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ […]

ԱՆ-ն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները

 ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը Facabook-ի իր անձնական էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «ՀՀ առողջապահության նախարարը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Արձանագրվում է դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: Հաշվի առնելով վարակի տարածման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված