06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների պաշտոնները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում 2016 թվականի փետրվարի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին հայտնում […]

Դատի է տվել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դատի է տվել ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին և բլոգեր Իզաբելլա Աբգարյանին: Մհեր Ենոքյանն իր հայցը ներկայացրել է ընդամենը 2 օր առաջ: Այդ մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքից: Նշենք, որ հայցի համար հիմք է հանդիսացել ցմահ ազատազրկման դատապարտված Ենոքյանի վերաբերյալ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը և Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունները նույն գրառման […]

Արազ Օզբիլիսը տեղափոխվում է Բեշիքթաշ

Թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվում է թուրքական «Բեշիքթաշ»: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` կողմերի միջև տրանսֆերի հարցով արդեն համաձայնություն կա 4.5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը: Հաղորդվում է, որ այսօր Օզբիլիսը մեկնելու է Ստամբուլ, որտեղ առողջական զննումից հետո տեղի կունենա պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: […]

«Թող հավերժ ջնջվեն …»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աղիվնիներով նկարների շուրջ մեկնաբանությունները փոթորկել են սոցցանցերի ակտիվ օգտատերերին: Պաշտպանության նախարարի կինը Facebook-ի իր անձնական էջում նկաներ է հրապարակել ու գրել. «Ձմեռային էլեգիա… Ձմեռ է: Ձյան հաստ ծածկույթը փակել է ամենուր ամեն ինչ ու, ինձ թվում է, մաքրել է աշխարհը ոչ միայն փոշուց ու կեղտից, այլ նաև […]

«Մերոնք»` Ստրասբուրգում /ֆոտո/

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում հրապարակել է լուսանկար, որն արվել է Ստրասբուրգում տեղի ունեցող ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստում: Լուսանկարում ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն է, Ալիկ Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լևոն Դոխոլյանը և Աղվան Վարդանյանը:

Արթուր Բաղդասարյանը նոր կուսակցությո՞ւն է հիմնում

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ նիստում որոշում է կայացվել փետրվարի 20-ին անցկացնել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը: Նիստում նաև լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին առնչվող հարցերի: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ միավորումը» ստեղծվել է […]

Ահաբեկիչները հրթիռակոծել են Քեսաբի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 20-ին տեղի ժամանակով 15:15-ին և 15:30-ին «ԲՄ-21» հրթիռային կայանքով (Գրադ) երկու հրթիռ են արձակել Քեսաբի խաղաղ բնակչության վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուք յան էջից: Հրթիռներն արձակվել են թուրքական տարածքից` Քեսաբից 15-20 կմ հեռավորությունից: Առաջին հրթիռն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր դեպի հյուսիս, իսկ երկրորդը` Քեսաբի հայ […]

Եթե մարդիկ ունեն հուշեր այդ շենքի հետ կապված, ուրեմն դա հուշարձան է.ճարտարապետ

«Եթե մարդիկ ունեն հուշեր այդ շենքի հետ կապված, ուրեմն դա հուշարձան է»,-այսօր՝ հունվարի 21-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ճարտարապետ Արսեն Կարապետյանը: «Մեր այսօրվա քաղաքաշինությունը չի համապատասխանում արդի հասարակության, արդի պետության պահանջներին, և բնորոշ է ավելի շատ միապետական համակարգին»,- պարզաբանեց ճարտարապետը: Նրա խոսքերով՝ ժամանակակից երկրներում պահպանել-չպահպանել բանավեճը վաղուց վերջացել է: Նա համարում է, որ քաղաքաշինությունը պետք […]

Թուրքիայում խոզագրիպից 27 հոգի է մահացել

Թուրքիայում արագ տարածվում է H1N1 գրիպը՝ խոզի գրիպը։ Դրա հետեւանքով այստեղ արդեն 27 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիայում 3 հոգի էլ մահացել է H2N3 գրիպի տեսակից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի