Ղազախստանում մեծարել են Առնո Բաբաջանյանին
Մարտի 30-ին Ղազախստանի Ակտոբե (Ակտյուբինսկ) մարզկենտրոնի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: «Վերադարձ» խորագիրը կրող համերգին Ակտոբեի ֆիլհարմոնիայի մենակատարների և երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ հնչեցին մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը, դաշնամուրի, ջութակի, շեփորի համար գրված ստեղծագործություններ: Տեղի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին Բաբաջանյանի «Նոկտյուրնը», […]





































