30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եղանակը առաջիկա օրերին

Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևանում՝ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է անձրև, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. […]

Ինչ կտա Հայաստանին Ալիեւի այցը Իրան. Ժամանակ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է այցելել Իրան, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ: Այցի օրակարգում, բնականաբար, կլինեն երկու երկրների տնտեսական համագործակցության մասին քննարկումներ, առավել եւս, որ ներկայումս Բաքուն ու Թեհրանը համագործակցում են բազմաթիվ ծրագրերի մասով: Այստեղ որոշակի հակասական իրավիճակ է: Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում ԽՍՀՄ փլուզումից ի վեր մշտապես պահպանվել է լարված մի նյարդ, […]

Բունդեսթագի «Կանաչները» խոստանում են «Ցեղասպանության հարցը «հանել գորգի տակից»

Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը: Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15։45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման եւ քննարկման համար նախատեսված է 45 րոպե, գրում է armradio.am-ը: Ինչպիսի՞ քննարկում է փետրվարի 25-ին սպասվում […]

Նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են ՀՀ ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թվականի փետրվարի 17-ից Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արդեն սկսվել են արձանագրվել նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու դեպքերը: Իսկ այսօրվանից՝ փետրվարի 22-ից գործարկվում են Էջմիածին […]

Հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն.Քոչինյանի սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունում  փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա Ն.Քոչինյանի հետ փետրվարի 22-ին՝ ժամը 01-ի սահմաններում, վիճաբանել է Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանը, որի […]

Վարչապետն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանին և ՖԱՄ նախագահության անդամներին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի  ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության և անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության նախարարության և ՖԱՄ միջև շարունակական […]

Ամերիկայի գավաթ-2016. Չիլին ու Արգենտինան՝ միևնույն խմբում

Փետրվարի 22-ին ամերիկյան Ցինցինատի քաղաքում կայացել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 2016թ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Թեպետ 2001 թվականից որոշվել էր Ամերիկայի գավաթի մրցաշարն անցկացնել 4 տարին 1 անգամ, բայց քանի որ մրցաշարը նվիրվում է հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին, ստացվում է, որ մրցաշարն այս տարի անցկացվում է առանց դադարի: Հիշեցնեմ անցած տարի եզրափակիչում Չիլիի ընտրանին հետխաղյա 11 մետրանոց […]

Անին նախագահական հասավ փոքրիկի հետ. այսպես սատարեցին Գասպարիին /վիդեո/

Փետրվարի 22-ին երեկոյան մի քանի ակտիվիստներ «Գնում ենք Բ-26» կոչով ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին եւ Վարդգես Գասպարիին: «Ակցիայի նպատակն է ցույց տալ, որ կան մարդիկ, որոնք համակարծիք են եւ Գասպարիի, եւ Գեւորգ Սաֆարյանի հետ»,-նշեց քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանը` հայտարարելով,  եթե ցանկանում են ձերբակալել, թող իրենց էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված