30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշխարհի ամենահմայիչ բժիշկն իրեն աճուրդի է հանդել /ֆոտո/

Նյու-Ջերսիից բժիշկ Միխայիլ Վարշավսկին People հանդեսի կողմից ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ բժիշկ։ Վերջերս նա համաձայնվել է բարեգործակալ աճուրդի մասնակցել։ Աճուրդի հաղթողը հնարավորություն կունենա բժշկի հետ ընթրել ռեստորանում։ Իսկ աճուրդի ընթացքում հավաքված գումարը կտրամադրվի բարեգործական ֆոնդին, որն օգնում է ուսանողներին։ Այս պահի դրությամբ արդեն 40 հազարից ավելի գումար է հավաքվել աճուրդին։ Այն ավարտվելու է հունվարի 27-ին։

Մերայա Քերին նշանվել է միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ /ֆոտո/

Լուրերն այն մասին, որ երգչուհի Մերայա Քերիի եւ միլիարդատեր Ջեյմս Փաքերի հարաբերությունները շատ լուրջ են, ճիշտ էին։ Երեկ զույգը նշանադրվել է։ Հարուստ գործարարը հանրահայտ երգչուհուն ամուսնության առաջարկ է արել Նյու Յորքում՝ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։ Փաքերը Նյու Յորքում իր սիրեցյալին ժամադրության Է հրավիրել՝ գաղտնի այնտեղ կանչելով նաեւ նրա ընկերներին: Նրանց ներկայությամբ նա, ծնկի գալով, առաջարկություն Է […]

Կարապի լճում Սուրբ Սարգիսն է շրջում /վիդեո/

Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրենին Սուրբ Սարգիսը մարմնավորող երիտասարդը ձիու վրա շրջում էր Կարապի լճում և աղի բլիթներ բաժանում երիտասարդներին: Հետաքրքրական է, որ այդ արարողությունն արժանացավ նաև մանուկների ուշադրությունը, ովքեր վազում էին ձիու հետևից և Սուրբ Սարգսից աղի բլիթ խնդրում: Մանրամասները՝ տեսանյութում.

Իրավիճակը շարունակում է մնալ կայուն

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից  213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։ Իրավիճակը շարունակում է մնալ  կայուն։ Շարունակվում են  կանխարգելիչ և բուժական գործողությունները:

Ինչպես են դպրոցներում լրացնելու բաց թողնված դասաժամերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական է ուղարկել ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում, մասնավորապես, նշված է. “Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 22.01.2016թ. N 27-Ա/Ք հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները վերսկսվելու են ս/թ փետրվարի 1-ից: Առարկայական ծրագրերի կատարումն ապահովելու, բաց թողնված 3 շաբաթները լրացնելու համար […]

Ջերմաստիճանը կնվազի. հիդրոմետից հայտնում եմ

«Հունվարի 24-ից ձմեռն իր ողջ խստությամբ վերադառնալու է: Երեկոյան ժամերին ցուրտ օդային հոսանքներ և  տեղումներ, տեղ-տեղ` բուք մերկասառույց, իսկ օդի ջերմաստիճանը հետագա օրերին կնվազի մինչև 12-ից 15 աստիճանով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց ձորում կլինի բուք, մերկասառույց: […]

Մասիսի ԲԿ-ում  ծանր վիճակում հիվանդներ չկան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Փոխնախարարը և գլխավոր մասնագետը շրջել են կենտրոնում, տեղում ծանոթացել սուր շնչառական վարակներով հիվանդների բուժման ընթացքին, զրուցել նրանց հետ: Կենտրոնում բուժում է ստանում 45 հիվանդ, որից 37-ը` երեխա։ Թոքաբորբ […]

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Իսլամական պետություն» (ԻՊ- DAİŞ) ահաբեկչական խմբավորման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինված խմբավորման գործունեության դեմ պայքարին առնչվող խնդիրներ: Կողմերը հաստատակամություն են հայտնել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում համագործակցությունը շարունակելու հարցում, գրում է […]

«Դոլմամա» ռեստորանը չի ապամոնտաժվի

Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Այս հարցի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2008 թվականի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի