01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ բնապահպանության նախարարը ճանապարհել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Նախարար Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ շնորհիվ վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր որակների՝ […]

Նաղդալյանը գնահատեց ՀՅԴ-ին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկում էր կառավարության ներկայացրած` «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նաղդալյանը նկատեց, որ չկա կոնֆլիկտ քաղաքական նպատակահարմարության և արդյունավետ կառավարման միջև, եւ որ քաղաքական համագործակցությունը ունի մեկ նպատակ` պետությունը հզորացնել, համատեղ ջանքերով փորձել լուծել ազգային խնդիրները: Նաղդալյանը հորդորեց թերահավատներին մի […]

ՀՀ և Հնդկաստանի գյուղնախարարությունների միջև համաձայանգիր է ստորագրվել

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ: Ինչպես այս մասին տեղեկացնում են  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, […]

Մի շարք ապրանքների հարկերի իջեցման հնարավորություն

Մարտ ամսից հնարավոր է որոշում կայացվի Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մի շարք ապրանքների բանջարեղենի, արմավի, պիստակի եւ չամիչի ներմուծման մաքսերի նվազեցման վերաբերյալ: Այդ մասին ասել է տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը, գրում է  РИА Новости-ն։ Ինչպես նշել են ԵԱՏՀ-ում, ծաղկակաղամբի, բրոկոլիի եւ բրյուսելյան կաղամբի ներկրման մաքսատուրքերն առաջարկվում Է 11 – 13 տոկոսից իջեցնել մինչեւ […]

Վարչապետն ընդունել է դպրոցականներին

Գիրք նվիրելու օրվա և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է հանրապետության մի քանի դպրոցների աշակերտների: Կառավարության ղեկավարին այցելելու՝ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությունը դպրոցականներինն էր. նրանք շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ, հատվածներ արտասանել տարբեր գրողների ստեղծագործություններից և վարչապետին գրքեր են նվիրել: Իր հերթին շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ Հովիկ […]

Գևորգ Սաֆարյանը դիմել է ՍԴ. գործն ընդունվել է քննության

«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ներկայումս կալանքի տակ գտնվող Գևորգ Սաֆարյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը: Հիշյալ հոդվածով սահմանվում է, որ պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։ Ըստ դիմողի՝ […]

Յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է.Արփինե Հովհաննիսյան

«Յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է»,-այսօր Ազգային ժողովում պատասխանելով ցմահ դատապարտյալների չլուծված խնդրի մասին հարցին՝ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Եթե ես ասեմ, որ այդ խնդիրն իրավասու եմ լուծել, ես ճշմարտությունը չեմ ասի»,-ընդգծեց նախարարը:

Ձեր դարդը լացեք

Այսօր` ԱԺ արտահերթ նիստում կառավարության  ներկայացրած` «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը քվեարկության դնելուց առաջ, ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր Հայաստանն ապրում է նոր Սահմանադրության և նոր քաղաքական իրողության պայմաններում, երբ Հայաստանի երկու ազգային քաղաքական ուժեր միացնում են իրենց ջանքերը` հանուն Հայաստանի, Արցախի ու ամբողջ հայության իղձերի իրականացման»,- նշեց ԱԺ […]

Ինչ է կարդում Միքայել Մելքումյանը

Այսօր Գիրք նվիրելու օրն է: Henaran.am-ի զրուցակիցը ԲՀԿ-կան պատգամավոր Միքայել Մելքումյանն է, ով նշեց, թե քաղաքականության մեջ իրեն շատ է օգնում գիրք կարդալը: ‹‹Սիրում եմ կարդալ  ուսումնասիրություններ ականավոր քաղաքական գործիչների մասին: Կարդացել եմ ուսումնասիրութուններ Մարգարետ Թետչերի, Չերչիլի, նույնիսկ Բեռլուսկոնիի մասին: Կան կերպարներ, որոնց մասին կարդալն ինձ համար շատ հետաքրքիր է: Մեր նորանկախ պատմության մեջ այդպիսի […]

Արցախում երկու զինծառայող է մահացել

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,  դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի