10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աղդամը տանք ու անկախություն լինի. Հայկական Ժամանակ

«Կարելի է ԼՂՀ անվտանգությունը չխախտող տարածքներ զիջել ԼՂՀ անկախության դիմաց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Հնարավոր է ինչ-որ տարածքներ զիջվեն անկախության դիմաց, բայց անվտանգության սահմանները պահպանելով»,- ասաց նա: Մեր հարցին չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմացումից նման հայտարարությունների հետ կապված, Ալեքսանյանը նկատեց. «Ես այն մտքին չեմ, որ ժողովուրդն առաջ­նորդվում Է […]

Պետք է խոսել ժողովրդի հետ. Իրատես

Ղարաբաղյան հիմնախնդիրը բավականին հե­տաքրքիր փուլ է թևակոխել: Ակնառու է` Ռուսաս­տանի շունչը կտրվում է անհամբերությունից, վեր­ջինս կիրառում է բոլոր գործիքները, որպեսզի կա­րողանա այս փուլում իր խաղաղապահներին տեղակայել շփման գծում, եթե ոչ, կորցնում է տարա­ծաշրջանը: Ռուսաստանը դա կարող է անել բացառապես Հայաստանի հաշվին: Միշտ է այդպես եղել: Այնպես որ, ոչ նեղանալ, ոչ զարմանալ, էլ առավել` սպասումներ ունենալ […]

ԱԱԾ-ն աննախադեպ բացահայտում է արել. Ժողովուրդ

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությու­նում գնումների կազմակերպման գոր­ծընթացում արձանագրված չարաշա­հումների դեպքի առթիվ հարուցված քրե­ական գործի նախաքննությունը: Պարզ­վել է, որ ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գ Մարկոպանը, նույն ընկերության կոմեր­ցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանս­ների եւ էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիպանը եւ վե­րանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի […]

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նիսում տեղի ունեցած հարձակումը: «Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի Ֆեյսբուք-ի պաշտոնական էջում:

Մի վնասիր. Հրապարակ

Մեծ քաղաքականությունը նյարդե­րի պատերազմ է: Հաղթում է նա, ով կարողանում է հակառակորդի ճամբարում խուճապ առաջացնել: Եթե ապրիլյան պատերազմից Ադրբեջանը մի բան շահել է, ապա այն, որ հայ իրակա­նության մեջ գտնվում Են անհատներ, որ հանրությանը ներշնչում են «կազմակերպ­ված դավադրության» միֆը: Եթե ավելին չասվի: Ում է ձեռնտու դա` ինքնին հասկա­նալի է: Ապրիլյան մարտերում Ադրբեջանի «հաջողության» մասին խոսում […]

Նոր պատերա՞զմ. Իրավունք

ՈԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած վերջին այցելության ժամանակ, ինչպես հայտնի է, ղարաբաղյան թեմայով լավատեսական մի շարք հայտարարություններ հնչեցին: Մի կողմից, Լավրովը հայտարարեց, թե՝ «Մենք հիմա էականորեն մոտ ենք հաջողությանը»: Էլ ավելի առաջ գնաց Իլհամ Ալիեւը, թե՝ ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի… Չնայած այդ տոնայնությանը, Լավրովի այցից հետո ադրբե­ջանական զինուժը բավակա­նին ակտիվ […]

Ահաբեկչություն Նիսում, զոհերի թիվը հասնում է 80-ի․ Ֆրանսիան կրկին սգի մեջ է /ֆոտո, վիդեո/

Ֆրանսիայի Նիս քաղաքում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր տոնում էին Ֆրանսիայում ազգային տոներից մեկը՝ Բաստիլի գրավման օրը, եւ բեռնատարի վարորդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, հայտնում է РИА Новости-ն։ Ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասնում է 80-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Նշվում է, որ զոհերի թվում կան երեխաներ, նրանց մեծ մասն արտասահմանցներ են եղել։ Ականատեսները պատմել […]

Երկու եղբորը դանակահարելու գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Ռ.Սահակյանին՝ հունիսի 30-ին Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Այս մասին տեղականում ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի