13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սեռական դաստիարակության կարևորությունը /վիդեո/

«Սեռական առողջությունը ընդհանուր առողջության մասն է կազմում: Եթե ընդհանուր առողջության ինչ-որ մի բան պակաս է և թերի է մնում, ապա ընդհանուր առողջությունը կարող է տուժել»,-այսօր` օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեքսապաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ զաքարյանը: Զաքարյանի խոսքով` սեռական դաստիարակությունը մտնում է սեռական առողջության մեջ.«Սեռական դաստիարակությունը պետք է սկսել ոչ թե վաղ մանկական հասակից այլ մինչ հղիանալը»: […]

Այսօր աշխարհը նշում է մարդասիրության օրը

Մարդասիրություն՝ ամենաշատ օգտագործված, ոչինչ չասող այս բառը լսում ենք ամեն օր: Ժամանակին եթե ինչ-որ չափով հավատում էի մարդասիրական, մարդու իրավունքներին վերաբերող կոչերին, ապա ապրիլյան պատերազմից հետո դրանք ինձ համար դարձան զրո: Երբ գլխատեցին, խոշտանգեցին մեր զինվորների մարմինները, ոմանց էլ հենց խոշտանգելով սպանեցին, մարդասիրական աշխարհը լռեց: Խոշտանգված, մարդատյացության զոհը դարձած մեր Ադամն էլ ծնվել է մարդասիրության […]

«Կովկասի գերուհին» բացահայտել է

Նատալի Վարլեյը` «Կովկասի գերուհին» ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ նույն ինքը Նինան, պատմել է իր հիշողությունների մասին: Շատերը պաշտում են այս ֆիլմը, բայց քչերին է հայտնի, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել նկարահանումների ժամանակ: Շատերին դուր է գալիս հատկապես այն տեսարանը, երբ Նինայի համար սկուտեղով մրգեր են բերում: Նիան ուտում է գրեթե բոլոր մրգերը: Այս տեսարանի […]

Մահացել է Գարեգին Չուգասզյանի մայրը

Օգոստոսի 16-ին Երևանում մահացել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգի Չուգասզյանի մայրը՝ Վեներա Գարեգինի Մանուկյանը: Տեղեկացնենք, որ հոգեհանգստը տեղի կունենա Քանաքեռի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցում՝ օգոստոսի 19-ին, ուրբաթ օրը, ժամը 18.00-ին, իսկ թաղումը օգոստոսի 20-ին՝ շաբաթ օրը, ժամը 14.00-ին նույն եկեղեցուց։ Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը ընդհատակում է։

Սթրեսն այդքան վատ բան չէ /վիդեո/

«Հանգստանալ և հանգստից վերադառնալ աշխատանքի՝ տարաբնույթ մարդկային զբաղվածություններ են»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց   հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նրա խոսքով`  երկու դեպքում էլ զբաղվածությունների անցումները սթրեսածին շրջաններ են համարվում: «Կան «трудоголик»-ներ, որոնք ամբողջ կյանքում ապրում են աշխատելու համար, հանգիստ չեն կարողանում ընդունել, սա խնդիր է, դրանք հիմնականում հիստերիկներն են, եթե հանկարծ իրենք իրենց […]

Պատմության մեջ այս օրը` օգոստոսի 19

Պատմության մեջ այս օրը` օգոստոսի 19 1071 թ. տեղի ունեցավ Մանազկերտի ճակատամարտը, սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև: 1761 թ. Սանկտ Պետերբուրգում դրվում է Սբ. Իսահակի տաճարի հիմնաքարը: 1812 թ. տեղի ունեցավ Բալուտինո լեռան ճակատամարտը` Ռուսական կայսրություն և Ֆրանսիայի պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը։ 1881 թ. ծնվել է Ջորջե Էնեսկուն, ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային […]

Մեղադրանքը չի վիճարկել

Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը չի վիճարկել իր պաշտպանյալ Վալերի Պերմյակովին ներկայացված` Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրանքը: Մեղադրյալ Վալերի Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության համար (104 հոդված, 2-րդ մաս, պարբերություն` 5 եւ 8), ավազակային հարձակման (175 հոդված, 3-րդ եւ 4-րդ մաս), սահմանն անօրինականորեն հատելու փորձի համար (34-329 հոդվածներ, մաս 1-ին): Փաստաբանը հիշեցրել է, […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

Դատարանը բավարարեց միջնորդությունն՝ Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի դատական հաջորդ նիստին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր լսում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու միջնորդությունը: Սակայն նրա փաստաբան Լուսինե Սահակյանն նշել է, որ գործը նախագահող դատավորը բավարարել է իրենց՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը: Ղուկասյանի պաշտպանները ցանկանում են, որպեսզի իրենց պաշտպանյալը ներկա գտնվի դատական նիստերին: Հիշեցնենք, որ […]

Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով

Օգոստոսի 19-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ղ.-ն, որը 2005 թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 359 հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) 3-րդ մասի և 112 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի