07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդներն այլեւս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդները այլեւս պարտավոր չեն լինի վթարի վայրում սպասել ապահովագրողներին: Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողներին ասել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահ Վահան Ավետիսյանը, ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտում բարեփոխումների փաթեթը, որը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից:

Բացի դրանից վնասի ինքնուրույն հայտարարագրման շեմը կրկնակի կավելացվի՝ 50 հազար դրամից դառնալով 100 հազար (ընթացիկ փոխարժեքով մոտ 210 դոլար)

Այսպիսով, փոքր վթարների դեպքում վարորդները կկարողանան ինքնուրույն հաշվել վնասը, չսպասելով ապահովագրական ընկերության գործակալին: Վթարների 45-47 տոկոսի դեպքում հասցված վնասը չի գերազանցում 100 հազար դրամը: Այսպիսով այս պարզեցման արդյունքները շատ վարորդներ կզգան , հավելեց Ավետիսյանը

Վթարի ինքնուրույն հայտարարագրման համար նախկին սահմանափակումները գործում են: Հայտարարագրումը հնարավոր է, միայն եթե վթարում ներգրավված է ոչ ավել քան 2 մեքենա, ու եթե վարորդներից մեկը ամբողջովին ընդունել է իր մեղավորությունը:

Այդ դեպքում վարորդները պետք է հետեւյալն անեն

Առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված մեքեննաները ու ստացված հարվածները

Լրացնեն ու ստորագրեն համաձայնեցված հռչակագիրը

Ազատեն բանուկ մասը

Վթարի մասին հեռախոսով հայտնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը, ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրից տվյալներ

Այդ կապակցությամբ փոփոխություններ են կատարվել նաեւ տիպային հայտարագրում, որը արդեն կարելի է ներբեռնել ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կայքից: Հայտարարագրի ձեւաթուղթը կարելի է ստանալ ապահովագրող ընկերությունից, ապահովագրական գործակալից, ավտոապահովագրողների բյուրոյից կամ էլ ճանապարհային ոստիկանությունից:

Բոլոր մնացած վթարները գրանցելու է միայն Ճանապարհային ոստիկանությունը

Այդ դեպքում վարորդները պետք է վթարի վայր հրավիրեն ՃՊԾ աշխատակցին ու հետեւեն նրա ցուցումներին: Մինչեւ նրա ժամանելը պետք է պահպանել մեքենանների դիրքը ու վթարի հետքերը

Վթարից հետո առնվազն 40 րոպեի ընթացքում վարորդներից յուրաքանչյուրը պետք է հեռախոսով դիմի իր ապահովագրական ընկերությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ