13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արփի գյուղի մոտակա գազալցակայանում պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 19-ին՝ ժամը 07.49-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակա «Արփի ԳԱԶ» գազալցակայանում լիցքավորման ժամանակ ՍՊԸ-ում «ԻԺ-412» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. տուժածներ չկան: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց

Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 21 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 225 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:  

Վարդան Օսկանյանը դեռ վերջնական որոշում չի կայացրել.Հրապարակ

«Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ընտրությունները կարող են առանձնանալ անհավանական դաշինքներով։ Տեղեկություններ կան, որ, օրինակ, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը մտադիր է աջակցել Արթուր Բաղդասարյանի կուսակցին՝ Հովհաննես Մարգարյանին։ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը մեզ հայտնեց. «Վերջնական որոշում կկայացնի տեղական մարմինը՝ համաձայնեցնելով վարչության հետ, իսկ որոշում դեռ չի կայացվել»։ Երեկ նաև հայտնի դարձավ, որ ԳԱԼԱ-ին աջակցելու որոշում […]

Լույս դարձած Ադամի ծնունդն է. խոնարհվենք

ԱՅՍՕՐ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 20 ՏԱՐԵԿԱՆ: Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր ԾՆՈՒՆԴԴ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ… Ադամ Խաչատուրի Սահակյանը ԼՂհ Ջաբրայիլի զորամասի սահմանապահ 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 8-րդ հրաձգային ջոկի հրամանատարն էր։Ջոկը բաղկացած էր 9 հոգուց։ Սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում […]

Կդատվի՞ արդյոք նախկին քաղաքապետը.Հրապարակ

«ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, բայց թեկնածուները վաղուց են սկսել աշխատել իրար դեմ։ Վանաձորի ընտրությունների մասին մեզ լուրեր էին հասել, թե էդմոն Մարուքյանը, որի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, ընտրությունների ֆավորիտներից է, սպառնացել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին, որ եղբոր ընտրվելու դեպքում քաղաքապետը բանտ է նստելու Վանաձորը թալանելու համար։ Վանաձորում այդ պատմությունը բերնեբերան փոխանցվում […]

ՄԱՊ-ի Ալիկը տուգանվել է.Ժողովուրդ

«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2014թ. ընկերությունը հայտարարագրել է խաղողի օդամղիչ մամլիչ: Հարկային վճարումը հետաձգվել է մինչեւ 2016թ. հուլիսի 27-ը: Սակայն ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը՝ պատգամավորի որդին, նշված ժամկետում հարկային վճարումները չի կատարել: Արդյունքում Մակար Պետրոսյանի նկատմամբ […]

Ի՞նչ կապ ունեն Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հեղինակն ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը. Ժողովուրդ

«Այս տարվա ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսում հնչած պայթյունի արդյունքում զոհված երկու անձանցից մեկը՝ Ռուբեն Բալյանը, իրավապահների կողմից փաստացի ճանաչվեց որպես տեղի ունեցած ողբերգության մեղավոր։ Նրա մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում որդու կյանքի վերաբերյալ ուշագրավ տվյալներ Է հայտնել։ Նա մասնավորապես պատմել Է, որ տարիներ առաջ, երբ որդին անազատության մեջ Է եղել, մտերիմ հարաբերություններ […]

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրյալը կալանավորվեց. ՔԿ

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր վերահաստատել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ […]

Իջեւանում 50-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ. ՔԿ

Իջեւանում 50-ամյա տղամարդուն սպանելու մեղադրանքով կալանավորված Ա. Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր՝ օգոստոսի 19-ին, վերահաստատել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի կայքից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016 թ. օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա: Դեպքի առթիվ Տավուշի մարզային […]

Հրազդանում 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդը գրավի դիմաց ազատ է արձակվել

Հրազդանում 7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու գործով նախաքննությունը տեւեց ընդամենը 1.5 ամիս: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության՝ վարորդ Վանիկ Սարգսյանը հուլիսի 4-ին երեկոյան, գտնվելով ոչ սթափ վիճակում վարել է մեքենա: Սարգսյանը քրոջ ամուսնու հետ իրենց շենքի բակից ընթացել է դեպի Հրագդանի Միկրոշրջան թաղամասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի