07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահացել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը

Մահացել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:  Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտան Լալա Ասլիկյանը, «Մարդը ոչ մի բան չխնայեց հանուն ուրիշ մարդկանց, ոչ առողջությունը, ոչ էլ կյանքը»:

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա և նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ և որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:

Միքայել Դանիելյանը հիմնադրել է Հելսինկյան Ասոցիացիան 1997 թվականին: 1997 թվականից առ այսօր հանդիսանում է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ: Որպես ՀԿ նախագահ ապահովում է կազմակերպության անձնակազմի աշխատանքի արդյունավետ կառավարումը համապատասխան բարձրակարգ չափանիշներին:

Կազմակերպության ստեղծման օրից ի վեր Մ.Դանիելյանը կառուցել և պահպանել է ամուր և արդյունավետ կապ թե՛ տեղական և թե՛ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ: Կազմակերպությունը ղեկավարելու տարիներին դասախոսություններ է կարդացել երիտասարդ իրավապաշտպանների համար Հայաստանում և արտերկրում: 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել է «Ազատության Պաշտպանի Մրցանակը»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ