18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արտակարգ իրավիճակ Մյասնիկյան պողոտայում/ֆոտո/

Մայիսի 22-ին երեկոյան 18:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում մոտ կես ժամ խցանում էր: Հարակից ռեստորանային համալիրից դուրս եկած կիսամերկ երիտասարդը փակել էր մայրուղու երթևեկությունը.վերջինս հայհոյանքներ էր հնչեցնում վարորդների հասցեին, հարվածում ավտոմեքենաներին՝ խոչընդոտելով մեքենաների տեղաշարժին: Իրավիճակը փորձեցին շտկել պատահաբար մայրուղում հայտնված ոստիկանները, որոնք դուրս գալով ավտոմեքենայից երիտասարդին կարգի էին հրավիրում, բայց իզուր: Տաքացած քաղաքացին պառկել էր գետնին և […]

ՀՀ ԱԺ փոխնախագահն Աթենքում հանդիպել է Ազգային պաշտպանության նախարարին /ֆոտո/

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել այն, որ ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն է ընձեռված վերապատրաստում անցնելու Հունաստանի Հանրապետությունում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի, […]

Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ մայիսի 23-27-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում մայիսի 23-27-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում […]

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի վերաբերյալ զեկույց կքննարկվի

ԵԽԽՎ-ում այսօր քննարկումներ տեղի կունենան Ադրբեջանի հարցով, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ստեֆան Շենակը կներկայացնի ապրիլի 5-9-ը այդ երկիր կատարած այցի արդյունքները և դրա հիման վրա կազմված զեկույցը: Շենակը Ադրբեջանի հարցով համազեկուցող է նշանակվել 2015 թվականի դեկտեմբերի 9-ին:

Քանի դեռ քրդերը Էրգրում չեն սկսել ապրել բարձրահարկ շենքերում

Քանի դեռ քրդերը Էրգրում չեն սկսել ապրել բարձրահարկ շենքերում, քանի դեռ քրդերը չեն սկսել օգտվել լոգարանից , քանի դեռ քրդերը շարունակում են բնակվել վրաններում, քանի դեռ քրդերը վարում են քոչվորական կյանք, մենք պետք է տեր կանգնենք մեր Էրգրին: Եթե նրանք Կենտրոնական Անատոլիայի ու Սևծովյան տարածաշրջանի թուրքի նման բազմեցին բազմահարկերում, երթևեկեցին ամենաթանկ մեքենաներով ու ամենհարթ ասֆալտապատ […]

Գամիշլիում ահաբեկչական պայթյունի հետևանքով հայ է վիրավորվել

Մայիսի 21-ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ են հարձակվել  Գամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։ Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով, անձն ասպան են եղել ՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրաւորների։ Եղել է […]

Ողբերգական ավտովթար Գյումրիում․ կա զոհ եւ վիրավորներ

Մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է […]

ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել գնդային մարտավարական զորավարժությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսում անցկացված ուժեղացված գնդային մարտավարական զորավարժությանը: Զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողությունների ընթացքում ներգրավված ստորաբաժանումները առաջադրված խնդիրներն իրականացվել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում: Բացի առաջադրված պաշտպանական և հակահարձակողական հիմնական ուսումնամարտական խնդիրներից ու նպատակներից, զորավարժության ժամանակ ուսումնասիրվել և փորձարկվել են ապրիլյան մարտական գործողություններից առանձնացված մի […]

Իրադրությունը հանգիստ է

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի