20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևանի Բաշինջաղյան փողոցում այսօրգիշերն արձանագրված դեպքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որքաղաքացին այրվածքներով1 անց 10 ընդունվել է ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:Տղամարդու մոտ ախտորոշվել է «սուբտոտալ այրվածք բոցով»` III-IV աստիճանի: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Առկա են մարմնի 92% և շնչուղիների 20% այրվածքներ, գտնվում է ծայրահեղ ծանր այրվածքային շոկի մեջ:

Ծառայակցի կողմից զինծառայող է սպանվել

ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել  քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 2016 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 27-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝  Բագրատունյաց փողոցի 18, 19, 20, 21 համարների, Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել […]

Սպորտի նախարարը ամեն հարցի չի պատասխանում

Պետական կառույցներում ծառայողական ավտոմեքենաների կրճատումը չի շրջանցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: Նախարար Գաբրիել Ղազարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատվել է 14 ավտոմեքենա: Լրագրողները փորձեցին նախարարից հետաքրքրվել, թե կադրային կրճատումներ նախատեսվո՞ւմ են նախարարությունում, սակայն Գաբրիել Ղազարյանը չպատասխանելով հարցին՝ հեռացավ:

ԱԳՆ-ին հատկացվել է 13 միլիարդ 294 միլիոն դրամ, և բյուջեն կատարվել է 99.8 տոկոսով

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քիչ առաջ մեկնարկեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը  նշեց՝  բյուջեից Արտաքին գործերի նախարության բոլոր նախատեսված ծրագրերի համար համապատասխան գումարներ է հատկացվել: «Ընդհանուր առմամբ, ԱԳՆ-ին հատկացվել է 13 միլիարդ 294 միլիոն դրամ, և բյուջեն կատարվել […]

ԸՕ շուրջ ի վերջո կոնսոլիդացիա տեղի ունեցավ. Կարինե Աճեմյան

Ինչպես հայտնել ենք,  երեկ  Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Անդրադառնալով այս թեմային՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը  Henaran.am-ի հետ զրուցում ասաց.  ‹‹ԸՕ-ն ԱԺ-ում քվեարկվում է և անցկացվում ձայների երեք հինգտերերդով: Ի վերջո,  կողմ քվեարկեց 102 պատգամավոր:   Ընտրական օրենսգրքի քվեարկությունն անցավ օրենքի շրջանակում››: Կարինե Աճեմյանը […]

Դպրոցներում դրամահավաքության հետ կապված ահազանգերը պարզաբանվել են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նդրադառնալով դպրոցներում  դրամահավաքության խնդրին, նշեց, որ  հուրախություն բոլորին այս տարի դրանց ահազանգերի թիվը քիչ է: «Տասնհինգ ահազանգ ենք ունեցել, և դրանք հիմնականում անանուն են եղել և  դժվար է եղել հասկանալ իրականությունը»,- ասաց նա: Դիտարկմանը, թե  «Թրանսփարենսի ինթերնեշնլը» նամակ էր հղել նախարարին՝ ներկայացնելով դրամահավաքության դեպքեր, […]

Դպրոցականի մայրն ու քույրը դաժան ծեծի են ենթարկել ուսուցչուհուն՝ նկատողության համար

Դաղստանում աշակերտի բարեկամները դաժան ծեծի են ենթարկել ուսուցչուհուն այն բանի համար, որ նա երեխային նկատողություն է արել ու խփել վզին։ Ոստիկանների տվյալներով՝ ռուսաց լեզվի 44-ամյա ուսուցչուհին տեսել է, որ տղան իրեն լավ չի պահում, չի թողնում դասարանցուն՝ նստել նստարանի մոտ։ Կինը նկատողություն է արել աշակերտին, սակայն նա շատ կոպիտ է պատասխանել։ Դրանից հետո ուսուցչուհին թեթեւ […]

Վնասը և կորուստներն ավելին են, քան մեր ստացել ստացած ահազանգերը.Հովհաննես Խանգելդյան

«Մայիսի 23-ին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով եղել են բազմաթիվ ավերածություններ, այդ օրը գրանցվել է 575 ահազանգ՝ տարածքներում և ենթակառուցվածքների վնասվելու ու տուժելու կապակցությամբ»,-այս մասին, այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: «Վնասը և կորուստներն ավելին են, քան մեր ստացել ստացած ահազանգերը։ Մեր քաղաքացիներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի