18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ ծեծի կուլտուրան արմատավորվի Արցախում»

«Որևէ արդարացում չունի իր արտահայտած կարծիքի և դրսևորած քաղաքական վարքագծի համար մարդուն ծեծելը, անկախ նրանից, թե այդ մարդու արտահայտած տեսակետները կամ դրսևորած վարքագիծը ընդունելի է, թե ոչ: Արցախն այդպիսի ռեսուրս չունի, և որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ ծեծի կուլտուրան արմատավորվի այնտեղ` այս կամ այն հարցերը լուծելու համար: Մեր լեզուն երբեմն երկար է եղել […]

Գեներալ Չիլինգարյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն այսօր՝ հունիսի 6-ին, տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ գեներալ  Մելս Չիլինգարյանը հունիսի 3-ին կալանավորվել էր, իսկ մեկ օր անց տեղափոխվել հոսպիտալ: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի […]

Հայ-չինական հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության վրա.Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի ներկայությամբ տեղի է ունեցել հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված կրթահամալիրի՝ «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ մեր երկրում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտն ու չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կվերածվեն չինական […]

Տիգրան Բարիկյանը՝ բայդարկա և կանոե թիավարության միջազգային մրցաշարի հաղթող

Ֆրանսիայի Անսե քաղաքում կայացել է բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները: Մեկտեղանոց բայդարկա թիավարության 17.5 կմ տարածությունում մրցաշարի չեմպիոն է դարձել Տիգրան Բարիկյանը, երկրորդ տեղում է Տիգրան Շահվերդյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի մասնակիցը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական  կայքը: Մրցաշարը, որին մասնակցել են […]

Հայկ Խանումյանը ղալաթ ա արել. Սամվել Բաբայանը ապշահար է

Սամվել Բաբայանը անդրադարձել է հունիսի 5-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հավաքից հետո իրեն՝ ԼՂՀ ՊԲ ղեկավար նշանակելու առաջարկով կազմակերպված ակցիային , որը կազմակերպիչը եղել է այսօր ծեծի ենթարկված ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Արցախի հերոսը, ով երեկ աղմուկով վերադարձել է Ստեփանակերտ` ասել  է. «Հայկ Խանումյանը ղալաթ ա արել, որ ինձ առաջարկում ա: Որ խնդրեն էլ, պարոն Բաբայանը պաշտպանության նախարար […]

Վիճաբանություն և վնասվածքներ՝ մահվան ելքով

Հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած, անձը չպարզված քաղաքացի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ […]

Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել. Հայկ Խանումյան

Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը […]

«Խզարած, շշած, փաթթած ունենք»

Անցավ արցախյան պատերազմի քառօրյա ճակատամարտը, շատերն իրենց մեծաքանակ, մտահոգ, սրտակեղեք գրառումներով և արցախյան հպանցիկ, ցուցադրական սելֆիներով ինքնահաստատվեցին, հորով-մորով արեցինք Ընտրական նոր օրենսգիրքը, արմատախիլ արեցինք և թաղեցինք պանամյան օֆշորները, կոռուպցիաներն ու մենաշնորհները, մի քանի գեներալ, գնդապետ կալանավորեցինք, կրկին հերոսացրինք ու վարկաբեկեցինք նախկին հերոսներին, փորձեցինք հիշեցնել, որ հերոսները սխալվելու և հաբռգելու իրավունք չունեն: Հասկացան, թե ոչ, չգիտեմ… […]

Ո՞վ կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը  կասկած չունի՝ այս տարի «Ոսկե գնդակը»  ստանալու է  «Արքայական ակումբի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը»՝ լինի դա Եվրոպայի առաջնությունում հաղթելով կամ առանց դրա։ Ռոնալդուն արժանի է դրան, եթե հաշվի առնենք նրա խառնվածքը, գոլերը, տիտղոսները…», – ասել է Կարլոսը «Bernabeu Digital»-ին տված հարցազրույցի ընթացքում։

Արժե՞ր այս նեղ պահին մի հատ էլ «չափալաղ» հասցնել

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադառնալով Հայկ Խանումյանի՝ ՊԲ հրամանատարի պաշտոնանկության վերաբերյալ նախաձեռնությանը նշել է. «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալե: Սա արդեն զավեշտի է նմանվում: Փաստորեն, Հայկ Խանումյանը մի քանի տարի է տեղեկատվական ու հոգեբանական պլացդարմ է ապահովում Սամվել Բաբայանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի