14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արմեն Լամբարյանը վիրահատվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը սեպտեմբերի 27-ին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում ենթարկվել է ոտքի վիրահատության:

Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ «Էրեբունի» հիվանդանոցի լրատվական բաժնից:

Արմեն Լամբարյանի ձախ ոտքի ազդրի կոտրվածքի պատճառով տեղադրվել է մետաղական հարթակ «օստեոսինթեզ»: Վիրահատությունը հաջող է անցել, այժմ նա Վերակենդանացման բաժանմունքում է:

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ