17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե. ՀՀ վարչապետը՝ Հոսեյն Սամիեին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին վերաբերող հարցեր:

Կառավարությունից  հայտնում են, որ քննարկվել է նաեւ հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Կարեն Կարապետյանը եւ Հոսեյն Սամիեին կարեւորել են բիզնես միջավայրի եւ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների եւ ծրագրերի շարունակական իրականացումը:

Անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծին՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե՝ առանց չափազանցնելու առկա դժվարությունները կամ գերագնահատելու հնարավորությունները: Կարեն Կարապետյանը կառավարության գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսակետից կարեւորել է նաեւ կանխատեսելիության եւ վերահսկողության բարձրացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն այլ հարցերի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ