06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարապետյանի դե՞մ

«Ես հովիկ Աբրահամյանին քի՞չ եմ քննադատել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը դաշինք են կազմել նոր վարչապետի դեմ ու նրան ավելի շատ ու կոշտ են քննադատելու:

«Ֆանտաստիկ դաշտից բաներ եք ասում, մենք դրա կարիքը չունենք, մենք մեր գլուխը կախ մեր գործն անում ենք,  լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ, մենք խնդիր չունենք ճիշտ գնահատականներ տալու, բայց նաև հայհոյող չենք, գոնե մեր խմբակցությունն այն խմբակցությունը չէ, որ նախագծերի օրենքների քչություն ունենա, 4 օրենքի նախագիծ ունենք, ու մեր գնահատականն էլ նոր կառավարությունը կլինի, երբ կտեսնենք, թե ինչպես են վերաբերում մեր նախագծերին»:

Henaran.am-ի հարցին, թե նախկին կառավարության ժամանակ գիտեր, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, պատգամավորը պատասխանեց. «Միշտ էլ մենք իմացել ենք ու դրա մասին միշտ էլ ասել ենք, որ տնտեսության վիճակը եղել է  ու հիմա էլ շարունակվում է մնալ ծանր, բայց քանի գնում, այնքան չափազանց ծանր է դառնում»::

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ