02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց 500 000 անմեղ հույն զոհերի հիշատակին /ֆոտո, վիդեո/

Ծիծեռնակաբերդում  այսօր՝ հույների ցեղասպանության օրը, հարգանքի տուրք մատուցվեց 500 000 անմեղ հույն զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդում էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպանը, և այլ պաշտոնատար անձինք: Մայիսի 19-ին հայ ժողովրդի բարեկամ հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջերից մեկի  տարելիցը՝ հիշելով, թե ինչպես  Պոնտոսի սևծովյա առափնյա տարածաշրջանից բանակ զորակոչված հույները  դաժանաբար սպանվեցին […]

Մանվել Գրիգորյանը լուրջ աշխատանք է անում. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փաստում է, որ  գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր մեծ առաքելություն է իրականացնում, առաջին հերթին` կամավորական կազմով, իր ստորաբաժանումներով գտնվում է Պաշտպանության բանակում և, որպես ԵԿՄ նախագահ, բավական լուրջ աշխատում է ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:   Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ  տեղյակ չէ Մանվել Գրիգորյանի` զինվորներին հայհոլելու միջադեպի վերաբերյալ Վահան Բադասյանի հայտարարության մասին:

Փոքրիկ Արմինեն քաղցկեղով է տառապում, քիմիաթերապիայի համար նրան գումար է անհրաժեշտ

Փոքրիկ Արփինե Թովմասյանը Արմավիրի մարզից է, ծնվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին: 2014 թվականի նոյեմբեր ամսից  փոքրիկի մոտ նկատվել են առողջական խնդիրներ, հետազոտությունների արդյունքում պարզվել է,որ նրա երիկամներից մեկի վրա կա չարորակ գոյացություն: Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում կատարվել է վիրահատություն և երեխայի մոտ հեռացվել է նաև երիկամը:Հիվանդությունը կրկնվել է և փոքրիկը մայրիկի հետ այժմ բուժման կուրսը […]

Զինված հարձակում մոսկովյան բանկի վրա․ 6 հոգու պատանդ են վերցրել /վիդեո/

Նախօրեին Մոսկվայի բանկերից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Զինված տղամարդը ներխուժել է բանկ ու պատանդ վերցրել բանկում ներկա երկու աշխատակցին ու 4 այցելուներին։ Տղամարդը բանկում առկա ողջ գումարն է պահանջել, սակայն հրաժարվել է ազատ արձակել պատանդներին։ Ավելի ուշ տղամարդը սպառնացել է պայթեցնել ինքն իրեն, հայտնում է Life-ը։ Ոստիկանների ջանքերով ի վերջո պատանդներն ազատ են […]

ԱԺ-ում քննարկում են ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվությունը

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Տեղեկացնենք՝  գրանցվել է 108 պատգամավոր: ԱԺ-ում շարունակում են քննարկել ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվությունը: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն արդեն իսկ ներկայացրել է հաշվետվությունը և  այս պահին պատասխանում է պատգամավորների հարցերին:

Վստահության մթնոլորտ է պետք. Սեյրան Օհանյան

«Այս գիշեր սահմանային կրակոցները համեմատաբար քիչ են եղել: Ամենաքիչ կրակոցներն են եղել»,-այս մասին այսօր՝մայիսի 19-ին  կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց   ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին և Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ և նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ […]

Կառավարությունը կտրուկ գործողությունների է անցել

Կառավարության այսօրվա նիստի oրակարգային հարցերից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  տեղեկացրեց, որ կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականների ուղղությամբ աշխատանքներն սկսված են: «Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով եւ արդյունքները այսպիսին են, այսինքն՝ առաջին փուլում կկրճատվի 797 մեքենա»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Դավիթ Հարությունյանը առաջարկեց ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստում ներկայացնել […]

Ալիեւը հետ չի կանգնում. առաջին արձագանքները Բաքվից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովն անդրադարձել է Վիենայում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Նա նշել է, որ գլխավորն այն է, որպեսզի այսուհետ էլ պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, և  հունիսին սկսվի բանակցությունների գործընթացը, գրում է  Day.Az-ը։ Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների հայտարարությանը՝ Մամեդովն ասել է, որ Անջեյ Կասպշիկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված