08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Սենց թե նենց մեծամասնությունը ձերն է, այս նախագիծը կընդունվի»

«ՊԵԿ-ը բաժանում են, միացնում են, անջատում են, պարոն Միրումյա՛ն, հնարավոր չէ՞ր սպասել ու կառավարության  նոր ծրագրից հետո այս նախագիծը ներկայացնել»,-այսօր Ազգային ժողովի նիստին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: Նշենք, որ վերջինս ներկայացնում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխությունների կատարելու մասին նախագիծը:  Պատգամավորը հետաքրքրվեց` արդյո՞ք սա վերջնական փոփոխությունն է, թե հաջորդ ամիս նոր փոփոխություն պիտի լինի, օրինակ՝ ՊԵԿ-ը կրկին միավորվի Ֆինանսների նախարարության հետ:

Զեկուցողը պատասխանեց, որ իրեն հայտնի չէ նման քննարկում, իսկ եթե այդ սկզբունքով շարունակեն, այսինքն՝ սպասեն, ապա  «ցանկացած պահի կարղ ենք ասել կարող է՝ վաղը չէ մյուս օրը ինչ-որ բան փոխվել, ու մենք հետո ներկայացնենք այս նախագիծը»:

Պողոսյանը, սակայն, վստահ է, որ Միրումյանը մամուլ ընթերցում է, իսկ այնտեղ մեկ անգամ չէ գրվել, որ այդ մասին քննարկում կա. «Սենց թե նենց մեծամասնությունը ձերն է, այս նախագիծը կընդունվի, այն ժամանակ կբերեիք, չէինք զլանա, ևս մեկ անգամ կանցնացնենք այս նախագիծը»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ