Առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» մասին օրենքում
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պետեկամուտների կոմիտեն Ֆինանասների նախարարությունից բաժանելուց հետո որոշ տեխնիկական խնդիր էր առաջացել, և առաջարկվում է այս նախագծով շտկել: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երեք առաջարկություն է ներկայացված նախագծի հիմքում: Առաջինի դեպքում Ֆինանսների նախարարության կազմից ՊԵԿ-ի բաժանման պատաճառով օրենքի բաղկացուցիչ մաս հավելվածով սահմանված չէ պաշտոնական դրույքաչափեր՝ ՊԵԿ-ի նախագահի, ՊԵԿ-ի տեղակալների համար, ինչպիսին սահմանված էր մինչև Ֆինանսներին միանալը: «Առաջարկվում է վերականգնել այն գործակիցները, որոնք սահմանված էին մինչև միավորումը»,-ասաց նա:
Երկրորդ կետով՝ ՊԵԿ-ի որոշ աշխատակիցներ նշված են որպես ֆինանասների աշխատակիցներ, մինչդեռ ՊԵԿ-ի աշխատակցիներ են, ուստի առաջարկում է խմբագրել ու շտկել:
Իսկ երրորդ առաջարկությունն այն է, որ օրենքից հանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություներին տիրապետելու համար պետական ծառայողներին հավելումներ տրամադրելու նորմը: «Այսինքն՝ պարտադիր չէ հավելումներ ստանան, անհարժեշտության դեպքում կնքվող աշխատանքային պայմանագրերում կարող են նշել»,-ասաց նա:
«Նախագիծն ընդունվելու դեպքում համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում, իսկ պետական բյուջեի ելքերի մասով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների բարձրացման հետ կապված (Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխանաբար` 12.0, 10.0 եւ 8.5 գործող 10.0, 8.5 եւ 7.5-ի փոխարեն), կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման` տարեկան շուրջ 5.7 մլն դրամի չափով»,- ներկայացրեց Միրումյանը: