28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Շնորհավորել են

Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը,  Բուլղարիայի Հանրապետության,  Լիտվայի Հանրապետության վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Կարեն Վիլհելմի, Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում […]

ՕՀՎ-ն հայտնաբերել է ստվերում գործող գիշերային ակումբ

Խախտում կատարած տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն դրամով Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ: ՕՀՎ Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության […]

Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։ Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն անդրադարձան Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` սեպտեմբերի 5-ին Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայամանանվորվածությունների իրականացմանը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցերի։

Կառնուտում տանիքը փլուզվել է. կա զոհ եւ վիրավորներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը փլուզվել են, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տ. Հ.-ը  (ծնված 1949 թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, որտեղ Մ. […]

Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով

Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Միջոցառումների անցկացման հետ կապված՝  քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք այս տարի պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով: «Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի […]

Գողերը կշարունակե՞ն գողանալ

«Նորմալ երկրներում եթե վարչապետը հայտարարում է՝ կառավարությունում գողություն է տեղի ունեցել, ապա դրան հետևում է այն, որ դատախազությունը գործ է հարուցում ու իրավապահ մարմիններն իրենց գործն են անում: Բայց ստացվում է այնպես, որ վարչապետը գողության մասին է խոսում, ու, այդուհանդերձ, դատախազությունն ու իրավապահ մարմինները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում: Այս ամենը ցույց է տալիս վարչապետի կողմից որդեգրած […]

Իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում. Սեյրան Օհանյանի պատասխանը

«Սեյրան Օհանյանի պատասխանը «Հրապարակ» օրաթերթին՝ իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում»: «Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում. ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»: ՀՀ պաշտպանության նախարարի […]

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում չի ուզում տեսնել Արծվիկ Մինասյանին. վերջինս հաստատեց (վիդեո)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր չհերքեց, որ իրեն առաջարկ է եղել ղեկավարել այլ նախարարություն, սակայն թե կոնկրետ որը, նա չմանրամասնեց: «Եղել է առաջարկ, եղել է  առաջարկ տարբեր ուղղություններով, ես որպես ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության Գերագույն մարմնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարի պաշտոնակատարը: Նշենք, որ ըստ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: ԵՄ բարձր ներկայացուցիչը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է սատարել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին։ Ֆեդերիկա Մոգերինին ողջունեց […]

Մեքենան հարվածել է ձիուն. կա զոհ եւ վիրավորներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 RR 434 պետհամարանիշով (վարորդ՝ 1956 թ. ծնված Վ. Բ. , ԼՂՀ քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ձիուն և դուրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված