18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հապալասի օգտակար հատկությունները

Ամրացնում է անոթները և պահպանում դրանց էլաստիկությունը: Լավացնում է արյան շրջանառությունը և իմունիտետը: Լավ հակասեպտիկ միջոց է: Օրական 1 բաժակ հապալասը կօգնի ցիստիտի դեպքում: Հապալասը նաև կանխարգելում է երիկամներում քարի առաջացումը: Օգտագործվում է աղեստամոքսային խանգարումների ժամանակ։ Օգտակար է, երբ կան բերանային խոռոչի հետ կապված խնդիրներ։ Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Բարձրացնում է տրամադրությունը, օգնում է պայքարել […]

Հունաստանը Թուրքիայից պահանջում է հարգել Լոզանի պայմանագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը Լոզանի պայմանագրի վերաբերյալ բուռն արձագանք է ստացել Հունաստանում: Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ, այլ պարտություն էր, քանի որ Թուրքիան կորցրեց մինչ այդ իրեն պատկանող Էգեյան ծովի կղզիները, որոնք այժմ Հունաստանին են պատկանում: Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի […]

Ինչպես Խանութպանը մերժեց Րաֆֆուն

Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով: Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. […]

Մոսկվայում ակնաբույժի սրսկումներից հետո 9 հոգի կուրացել է

Մոսկվայի Գելմգոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական կենտրոնում աչքի «Ավաստին» դեղամիջոցի սրսկումներից հետո 9 հոգի կուրացել է։ Բժիշկները պնդում են, որ նրանց աչքերն արձագանքում են լույսին, մինչդեռ հիվանդները պնդում են, որ ոչինչ չեն տեսնում։ Վարկածներից մեկի համաձայն՝ դեղամիջոցի սրվակում կարող էր վարակ անցած լինել։ Նշվում է, որ «Ավաստին» դեղամիջոցի մեկ սրսկումն արժե 10 հազար ռուբլի, ՌԴ-ում […]

Նախագահն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մեծ հպարտություն է, որ բարեկամ Ուրուգվայի կարևորագույն կրթական հաստատություններից մեկը ղեկավարում է մեր հայրենակիցը, ով նաև իր տեսանելի ավանդն է ներդրել այդ երկրի կրթական համակարգի զարգացման գործում և մեծ հարգանք է վայելում Ուրուգվայում: […]

Կառավարության ղեկավարն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ВТБ 24» բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովին: Վարչապետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող հավակնոտ և բազմաբնույթ ծրագրերը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ և ավելացրել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործադիրն՝ ի դեմս նոր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, […]

Հոկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C: Միջին […]

Ամուսնու վրեժը․ իրաքցի կինը եփում է ԻՊ ահաբեկիչների գլուխները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները երբ ներխուժել են Իրաք, մահապատժի են ենթարկել տեղի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ 39-ամյա Ում Հանադիի ամուսնուն։ Բացի այդ, ահաբեկիչները սպանել են կնոջ հորն ու երեք եղբայրներին։ Վրեժից դրդված՝ կինը թողել է տնային հոգսերն ու դարձել իրաքցի զինյալներից մեկը։ Այսօր նա մի ամբողջ խմբի հրամանատար է՝ 70 զինյալների։ Նրա խումբը տեղակայված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի