28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սուրիկ Խաչատրյանին է՞լ

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքում գրառել է. «Իմ մոտ նենց զգացում է, որ մոտ օրերս աշխատանքից կազատվի Սյունիքի մարզպետը»: Հիշեցնենք, որ   ՀՀԿ խորհրդի նիստին  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն հարցին, թե չի անհանգստանում, որ կարող է կորցնել իր պաշտոնը, պատասխանել է . «Ես որ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ»:

Համանախագահ երկրները պատրաստ են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր […]

Ամենազզվելի արտահայտությունը, որ օգտագործում են հայ պաշտոնյաները

Ամենաշատը զզվում եմ «Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունից։ Վերջին շրջանում հայ պաշտոնյաները շատ են օգտագործում այս արտահայտությունը։ «Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդն ամբողջությամբ Ղարաբաղի ժողովրդի կողքին են», ֊ հայտարարում են մեր գործիչները՝ առանց նկատելու, որ այդ անհեթեթությունը հետզհետե լեզվամտածողություն է դառնում։ Թե ասա՝ ուզում եք օգնեք, Արցախին օգնեք։ Այնտեղի հայերին, բնակչությանը։ Ղարաբաղի ժողովուրդը ո՞րս է։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի […]

Կարապետյանին չեն բարեւում. Ժողովուրդ

Այլեւս ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է լուծել այն խնդիրը , որն իր նախորդների Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի համար անհաս մնաց: Նա փորձում է պետական կառավարման համակարգը վերաձեւելով` այն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ: Վարչապետն արդեն իսկ սկսել է իշխանական  համակարգի խաղացողներին , այդ թվում կոալիցիոն գործընկերներին ցույց տալ, որ պետական կառավարման […]

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Նյու Յորքում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությաբ տեղի ունեցավ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվեցին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։ Նախարարները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում […]

Ովքեր են կառավարության գողերը. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ ավիատոմսերի ձեռքբերման առումով կառավարությունում կատարվում է «պրիմիտիվ գողություն»։ Եվ սա այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կատարում են ավիատոմսերի ձեռքբերման հարցում այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան խնայողություն անել բյուջեի գումարների ծախսման հարցում։ Փաստորեն, նույնիսկ այդ պարագայում գողությունը չի դադարել։ Կարեն Կարապետյանը […]

Սուգ. Ժամանակ

Կառավարության երեկվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կւսռուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանությւսն կոմիտե։ Մշակույթի նախարարությունից առանձնացվում է մշակութային արժեքների պահպանումը եւ կցվում կոմիտեին։ Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ պատմամշակութային հուշարձանների հետ քաղաքաշինության խնդիրները դնել նույն կառույցում, նշանակում է վտանգել […]

Նոր նախարար` Արծվիկ Մինասյանի փոխարեն. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով`  էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն առաջիկայում նախարար կնշւսնակվի միջագգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների առաջին ու առայժմ միակ փոխնախարար Սուրեն Կարայանը։ Կարեն Կարապետյանի կառավւսրությունում «Դաշնակցություն» կուսակցությանը կտան բնապւսհպանության նախարարությունը, ըստ այդմ էլ Արծվիկ Մինասյանը կնշւսնակվի բնապահպանության նախա­րար։ Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես երեկ որոշվել Է կառավարության նիստում, շուտով կվերանվանվի ներդրումների եւ ձեոնարկատիրության աջակցման նախարարություն։ Իսկ Սուրեն […]

Նախագահն ընդունել է Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և շնորհավորել Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված