20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստորագրահավաք է սկսվել «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով

«Սասնա ծռեր» խմբին  սնունդ տարած Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով www.change.org կայքում ստորագրահավաք է սկսվել:

«Խղճի բանտարկյալն անձ է, ում ֆիզիկական ազատությունը սահմանափակվել է բանտարկությամբ կամ այլ միջոցով` իր քաղաքական, կրոնական կամ այլ համոզմունքների համար: Միաժամանակ խղճի բանտարկյալ չի համարվում մարդը, որը բռնություն է գործադրում կամ քարոզում է բռնություն եւ թշնամություն»,- գրված է ստորագրության նկարագրությունում»,- գրված է կայքում ստորագրահավաքի նկարագրության մեջ:

Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ