05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվայում ակնաբույժի սրսկումներից հետո 9 հոգի կուրացել է

Մոսկվայի Գելմգոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական կենտրոնում աչքի «Ավաստին» դեղամիջոցի սրսկումներից հետո 9 հոգի կուրացել է։ Բժիշկները պնդում են, որ նրանց աչքերն արձագանքում են լույսին, մինչդեռ հիվանդները պնդում են, որ ոչինչ չեն տեսնում։

Վարկածներից մեկի համաձայն՝ դեղամիջոցի սրվակում կարող էր վարակ անցած լինել։

Նշվում է, որ «Ավաստին» դեղամիջոցի մեկ սրսկումն արժե 10 հազար ռուբլի, ՌԴ-ում այն անում են միայն Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում։ Մյուս քաղաքներից բազմաթիվ մարդիկ գալիս են՝ այդ ոչ մատչելի սրսկումը ստանալու։

Կուրացած հիվանդներից մեկը 61-ամյա Սերգեյ Լյուբավինն է՝ Տվերից։ Նա նշել է, որ նախկինում սովորական կյանք է վարել, մեքենա վարել, հետո մի աչքը սկսել է վատ տեսնել, եւ իր հարազատ քաղաքի բժիշկը խորհուրդ է տվել Մոսկվա գնալ՝ այդ սրսկումից ստանալու։

Սրսկման արդեն հաջորդ օրը նա ցավ ու քոր է զգացել աչքում, ինչից հետո կուրացել է։

Նշվում է, որ բոլոր 9 հիվանդներին նույն օրն են այդ սրսկումն արել։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ