28 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի […]

Ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձին․ Ժամանակ

Ի՞նչ է հիշվելու մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս անց անկախության քառորդ դարի տարեդարձից, իսկ ինչ է հիշվում այսօր, հիմա։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե անկախության, այլ Իսկանդերի տարեդարձն է նշվել, մենք ոչ թե անկախություն, այլ Իսկանդեր ենք ձեռք բերել, պայքարել ենք դրա համար, զոհեր ենք տվել դրա համար, դարերով հենց […]

Պաշտոնանկությունից առաջ Սերգո Կարապետյանը թանկարժեք բնակարան է գնել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝  ՀՀ գյուղատնտեսության այլեւս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչեւ պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում: Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից: Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար: Ուշագրավ է նաեւ այն, որ Սերգո […]

Վերաբաշխումնե՞ր. Հայկական Ժամանակ

Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի եւ տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։ Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։ Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում եւ մաքսազերծում, դրա դիմաց ստանալով […]

Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է․ 168 ժամ

Մեր տեղեկություններով, Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները եւ պատրաստվել հեռանալ: Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության   վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսեւորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով  անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական […]

Մերկելը` պարտությունից հետո. արդյո՞ք կառաջադրի իր թեկնածությունը գալիք ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ սեպտեմբերի 18-ին Բեռլինում տարածաշրջանային խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած «Քրիսոտնեա-դեմոկրատական» կուսակցությունը ամբողջ պատմության մեջ ամենավատ ցուցանիշը գրանցեց՝ հավաքելով ձայների 17.6%-ը: Իսկ սոցիալ-դեմոկրատները, որի հետ Մերկելի կուսակցությունը կոալիցիա է կազմել հավաքել է ձայների 21,6%-ը, ուստի կոալիցիային չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայներ: Բեռլինի […]

Սրտատրոփ սպասում` պաշտոնանկնությունները տակից կանի․ Հրապարակ

Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից: […]

Պատգամավորները եթերում ծեծել են իրար /վիդեո/

Ուկրաինայի Ռադայի երկու պատգամավորներ “Вечерний прайм” հաղորդաշարի ժամանակ դաժան ծեծի են ենթարկել իրար։ Հաղորդման մասնակիցները շտապ միջամտել են ու բաժանել պատգամավորներին, որոնք նաեւ իրար վիրավորական խոսքեր են ասել։

Հայտնի սուպերմոդելը հարվածել է երկրպագուին /ֆոտո, վիդեո/

Միլանում տեղի ունեցած բարձր Նորաձեւության շաբաթվա ընթացքում հայտնի մոդել Ջիջի Հադիդը հարվածել է երկրպագուին։ Մինչ մոդելը սելֆի էր անում մեկ այլ երկրպագուի հետ, երիտասարդը մոտեցել է մոդելին ու բռնել նրա ձեռքերը։ Մոդելը արմունկով հարվածել է նրան ու վիրավորել՝ ասելով․ «Ով է այս կեղտի կտորը»։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել են մոդելին։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մեգապոլիսների առարկայական առաջին օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մոսկվայում առաջին անգամ անցկացված Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի Երևանի թիմի անդամներին, ովքեր թիմային հաշվարկով գրավել են պատվավոր 2-րդ հորիզոնականն ու արժանացել համապատասխան գավաթի և դիպլոմի։ Ընդ որում, անհատական արդյունքներով երևանցի աշակերտները նվաճել են 4 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արտաշես Շահինյանի անվան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված