29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրդեհ Արթիկ քաղաքում

Հուլիսի 8-ին, ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ  այրվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տոնականյան 32 հասցեում գտնվող խանութ-սրահը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գ. Ք.-ին պատկանող «Լիդեր Մարկոտ» խանութ-սրահի (60 քմ) պահեստային հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.17-ին, մարվել՝ 06.44-ին: Այրվել է փափուկ կահույք, […]

Պայթյուն Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում /վիդեո/

Ֆրանսիական Արդեշ քաղաքի հիվանդանոցային համալիրում նախօրեին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցում գազի բալոնն է պայթել, գրում է РИА Новости-ն։ Ներկա պահին զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, հիվանդանոցում գտնվողները արագ կերպով տարհանվել են։

Ագռավների աննախադեպ «հարձակումը» պատերազմ է գուժում /վիդեո/

Այսօր աննախադեպ երևույթի ականատես դարձա:Դիմացի շենքի տանիքի վրայով թռչող  մի քանի հարյուր ագռավները միանգամից սևացրին առավոտյան երկինքը: Այդ քանակությամբ ագռավ երբեք չէի տեսել: Նույնիսկ վախ զգացի, չարագույժ մի դող անցավ ներսովս: Ագռավների չարագուշակ կռինչը շանթեց առավոտս ու նրանց սև թևերի թփրտոցը մի տեսակ ծանր նստեց պտղատու ծառերի վրա: Մի քանի տասնյակ ագռավին մեկական ծառ էր բաժին […]

«Ալիևին ձեռնտու չէ»

«Ալիևը ցանկանում է  զինված ճանապարհով տիրել Արցախին: Վստահության մեխանիզմների կիրառումը ձեռնտու չէ Ադրբեջանին: Բացի այդ՝ ստասուս քվոյի հարցն էլ կա այստեղ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս ընդգծեց՝ միջազգային հանրությունը, Մինսկի խումբը կամ ՌԴ-ն դժվար թե կարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու ստիպել, որ կատարի իր խոստումը՝ շփման գծում տեղադրի մոնիթորինգ ապահովող վստահության […]

Ում է վստահել. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպիսին են նրա եւ ՊԵԿ նախկին նախագահ, այժմ ֆինանսների նախա­րար Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները: Նկատեցինք նաեւ, որ ինչ ինքը նշանակվել է, Գա­գիկ Խաչատրյանի կադրերն ազատվում են ՊԵԿ-ից, եւ իր նախընտրելի կադրերն են նրանց փո­խարեն նշանակվում: «Պարզ ասեմ այո: Եղել են մարդկանց ազատումներ, ովքեր որ երկար տա­րիներ կամ […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: […]

Օլիգարխը` նորածինների առեվտրական. Իրավունք

«Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ-ն, ով դեռեւս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երեւանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է եւ ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորած­նին` պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան: Անձնավորումից դեռ խու­սափենք, […]

ԱՄՆ-ում բողոքի ակցիայի ժամանակ 4 ոստիկան է սպանվել /վիդեո/

Նախօրեին երեկոյան ԱՄՆ Դալլաս քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Մարդիկ դժգոհել են ոստիկանների անհարկի ուժ կիրառելուց։ Ակցիան վերածվել է մասսայական անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների, արդյունքում կրակոցներ են հնչել։ Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներից 4 ոստիկան է մահացել, եւս 7-ը վիրավորվել է։ Reuters-ի փոխանցմամբ՝ նախօրեին ակցիաներ են անցկացվել ԱՄՆ-ի բազմաթիվ խոշոր քաղաքներում։ Ակցիաների պատճառն այն […]

Ճանտրակուլի. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարության հրեկ ընդունված 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն’ հա­ջորդ տարվա բյուջեի եկա­մուտների վերաբերյալ կանխատեսումները խիստ հոռետեսական են: Մուտ­քերը կկազմեն ընդամենը 1 տրլ 196.5 միլիարդ դրամ: Սա 110 միլիարդ դրամով ավելի քիչ է, քան կանխա­տեսվում էր անցած տարի: Սակայն կառավարությու­նը ջանքեր չի գործադրելու կառավարման արդյունա­վետության բարձրացելու ուղղությամբ: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Անմեղսունակ է ճանաչվել. Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռորերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տե­ղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առայն, որ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016թ. ապրիլի 15-ին ժամը18:25-ի սահմաններում, իր հոր անվմբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՍեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի