11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ամիրյանի պաշտոնը համապատասխանում է իր որակներին

«Ողջունելի եմ համարում այն փաստը, որ հենց Արմեն Ամիրյանն է նշանակվել երպես մշակույթի նախարար։  Նա մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունի։ Հասարակությունն Ամիրյանին ընդունում է որպես մշակույթի գործիչ», – անդրադառնալով Արմեն Ամիրյանին մշակույթի  նախարար նշանակելու փաստին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը։

Վերջինս շեշտեց՝ Արմեն Ամիրյանը  Հանրային ռադիոյում  մեծ ճանապարհ է անցել և շատերը նրան ճանաչում են հենց այդ ոլորտից:

«Որպես  պրոֆեսիոնալ մասնագետ՝ նա բոլորին է հայտնի։ Ամիրյանի պաշտոնը  համապատասխանում է իր որակներին: Ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով Ամիրյանի մասին բացասական կարծիք ունի», – նշեց Վահան Բաբայանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ