13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հարկային տեսուչը առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների արտահոսք է թույլ տվել

Քաղաքացի Արմեն Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի խմբերից մեկում հրապարակել է իրեն պատկանող ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ համանման գործունեությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տնօրեն Սաթենիկ Հ.-ն, անձնական նկատառումներից ելնելով, դիմել է Արտաշատի հարկային տեսչության աշխատակից ընկերուհուն՝ խնդրելով իրեն տրամադրել Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերության հետ գործարքներ կատարած պատվիրատու կազմակերպությունների անվանումները:

Արտաշատի հարկային տեսչության աշխատակիցը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից լուսանկարել է ընկերուհուն անհրաժեշտ տեղեկատվությունը, այն փոխանցել վերջինիս՝ էական վնաս պատճառելով Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերության օրինական շահերին: Արդյունքում՝ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի խմբերից մեկում հասանելի են դարձել Արմեն Պ.-ին պատկանող ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվական և վերլուծական բաժնի նախկին հարկային տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ