13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Բերեք, չխանգարենք էլի էտ մարդուն»

«Ծիծաղելի է, բարեփոխումներն ի՞նչ կապ ունեն անվանացանկի հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն` արձագանքելով ընդդիմադիր գործընկերների հայտարարություններին, թե կառավարության կառուցվածքային փոփոխությունները հենց այն բարեփոխումներն էին, որոնց մասին խոսում են իշխանավորները: Ըստ նրա` բարեփոխումները կոնկրետ բնագավառներում պիտի լինեն: «Հիմա լինում են գործառույթների համընկնումներ»,-նկատեց նա:

Պատգամավորը կարծում է, որ նոր կադրերի նշանակման հարցում վարչապետն առաջնորդվում է կառավարության ծրագրի վերաբերյալ եղած տեսլականով ու առաջահերթություներով:  Ինչ վերաբերում է քննադատություններին, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է նախարարների նշանակում մերձավորներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Գիտեք` ավելի շուտ պետք է ասեին իր վստահելի մարդկանցից: Եթե ինձ էլ վարչապետ դնեին, ես կադրեր էի առաջ քաշելու նրանց, ում հետ ես աշխատել եմ, ում ես ճանաչում եմ ու ում ես վստահում եմ, որոնց բարոյական կերպարի վրա ոևևէ կասկած չունեմ: Հետո բոլորդ բողոքում եք, որ նոր մարդիկ են պետք, բոլորը հներն են, հիմա էլ բողոքում եք, թե ինչու է մերձավորներին նշանակել, մերձավորներ չեն, վստահելի մարդիկ են»:

Դիտարկմանը, թե միթե նախկին նախարարները վստահելի չէին, նա ասաց. «Միգուցե իր համար` ոչ: Բացի այդ նոր թիմէ  ձևավորում, բերեք, չխանգարենք էլի էտ մարդուն, նախկին նախարարներն արել են իրենց գործը, արել են այնքան, ինչքան իրենք կարողացել են, բայց նախարարները հո հավիտենական չեն»:

ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց սպասել ու ականատես կլինենք, թե ինչպես է նոր ավրչապետն արդյունքների հասնելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ