28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

19 ամյա Մեսրոպը դաժանաբար սպանվել է. ո՞վ է մարդասպանը /վիդեո/

19 ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվելով Հրաչիկ Սահակյանը և նրա երեք նույն գործով մեղադրվող ընկերները դատապարտվեցին 12-ից 15 տարի ազատազրկաման: Հրաչիկի մայրը՝ Ռիմա Սահակյանը արդեն 11 տարի պայքարում է, որ ապացուցի որդու անմեղությունը:

Մայրը հավատացած է, որ 19 ամյա Մեսրոպի սպանության հետ իր որդին կապ չունի. «Ակնհայտ անմեղ տղայիս տանից տարան ու արդեն 11 տարի դատված է : Ես այսքան բողոքում եմ ու ոչնչի չեմ հասնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիմա Սահակյանը:

Ըստ նախաքննական մարմնի հրապարակումների Մեսրոպը սպանվել է դաժանաբար՝ ծեծի ենթարկվելուց հետո նրա կրծքավանդակին դանակի 7 հարված է հասցվել:

Ռիմա Սահակյանը պնդում է, որ բոլոր վկաներն էլ ի վերջո խոստովանել են, որ կեղծ վկայություն են տվել գտնվելով ճնշումների ներքո:

Ըստ Ռիմա Սահակյանի՝ վկա Աննա Մուրադյանը պնդել է, որ ինքը 10 օր շարունակ պահվել է Շենգավիթի ոստիկանությունում, իսկ մյուս վկա Մարինե Հակոբյանը նամակ է գրել՝ հայտնելով, որ 7 օր պահվել է ոստիկանությունում, որ իրեն ստիպել են մեղադրել անմեղ մարդկանց Մեսրոպի սպանության մեջ:

«Իմ տղային ասել են վիզ վերցրա սպանությունը՝ տղաս ասելա բա ես տանը քնած եմ եղել, ստիպել են ու ծեծել….»-հավելեց պայքարից չհոգնող մայրը: Նա պատրաստ է պայքարել այնքան, մինչև ապացուցի որդու անեմեղությունը ու բարի անունը:

Տեղեկացնեն, որ 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-2-ի սահմաններում Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ Մեսրոպ Մաքոյանի սպանության քրեական գործը մինչև օրս բողոքարկվում է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ