ԱԳ նախարարն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

Փետրվարի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, կարևորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով։ ԱՊՀ գործադիր քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի […]