23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՅԴ Գերագույն մարմնի կոչը ընտրողներին

Հարգելի քաղաքացիներ   ՀՀ նախագահի ընտրությանը թեկնածու չառաջադրելու`  ՀՅԴ որոշման պատճառները ձեզ հայտնի են. միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է։ Նախընտրական այս ընթացքը նույնպես ընտրությունների «որակի» ապացույցն է:   Բայց կյանքը փետրվարի 18-ից հետո շարունակվելու է, ժողովրդին հուզող խնդիրները մնալու […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն նախագահական ընտրություններից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “APA”-ն: Նրա խոսքով` նախորդ ամիս Փարիզում կայացած համանախագահների հետ հանդիպմանը կարծիքներ եւ առաջարկներ են հնչել հակամարտության հետ կապված: “Այս տարի եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու: […]

Բաքվի քարանձավային ֆաշիզմի դրսևորումները Սումգայիթից 25 տարի անց

“Հայաստանը հենց տեղում, Մամեդյարովի ելույթից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին իր արձագանքը տվել է հնչեցված բացահայտ ստերին։ Այդ կարգի ստեր տարածելը, սակայն, օրինաչափ է այն պետության արտգործնախարարի համար, որը թե ներքին, թե արտաքին կյանքում առաջնորդվում է քարանձավային մտածելակերպով: Մի պետություն, որտեղ մի ամբողջ ազգ հայտարարվում է երկրի թիվ մեկ թշնամի, պետություն, որտեղ քնած մարդուն […]

Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ

Փետրվարի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:  Անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես եվրաինտեգրման, մաքսային միության, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցերի: Henaran.am-ին տեղեկցնում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակը:

ԿԸՀ-ն միջոցներ ձեռնարկեց

Զանգավածային լրատավամիջոցներով հրապարակված տեղեկությունների համաձայն. ‘’Շիրակի մարզի Ազատան համայնքի թիվ 35/1 ընտրատեղամասում, նշված համայնքի ոչ թույլատրելի վայրերում,  Ապարանի հիվանդանոցում, փակցված են քարոզչական պաստառներ, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանում տեղակայված է ընտրական շտաբ’’: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չսահմանված վայրերում փակցված քարոզչական բոլոր պաստառները վերացվել են, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանի վարչական շենքից տեղափոխվել է […]

Ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ փետրվարի ստացվել է 30 հաղորդում

2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 14-ի դրությամբ ստացվել է 30 հաղորդում: Նշված 30 հաղորդումներից 18-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվական միջոցների մշտադիտարկման արդյունքում: 30 հաղորդումներից 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, […]

Կատարելագործվում է ընտանեկան նպաստի համակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. ընտանեկան նպաստի համակարգի ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխություններով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի, պետական նպաստի, դրամական օգնության և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները կվերապահվեն մեկ պետական մարմնի, կհստակեցվեն այդ ընթացակարգերը, կբացառվի նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը։ Ժամանակացույցով նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, մասնավորապես, ընտանեկան նպաստի նշանակման […]

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն՝  Հուշակերտ գյուղի բնակիչներ Մարտուն և Վարդան Հովհաննիսյանները հայտնել են, որ իրենց գյուղի ընտրացուցակներում կան մահացած անձանց անուններ: Դրանք են`Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը, Մասիս Միհրանի Թամոյանը, Սայիդ Ուսուֆի Թամոյանը, Ունուզ Յուսուֆի Թամոյանը, Ավագ Միասնիկի Մուրադյանը:  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը օրենսդրությամբ սահմանված կարգով մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից […]

Առաջին անգամ ֆինանսական միջոցներ են հատկացվում արդյունաբերությանը. վարչապետ

Հիմք ընդունելով ”ՀՀ 2013 թ. պետբյուջեի մասին” ՀՀ օրենքը և արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրը հաստատել է այդ միջոցառումների 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը։ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ուժերի ձևավորումը։ Միջոցառումների իրականացման պետական […]

ՊՆ-ից հայտնում են

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է զարգացնել  միջազգային ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների հետ: Տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջազգային համագործակցության համար պատասխանատու համապատասխան կառույցների միջև ստորագրվել են 2013 թվականի երկկողմ համագործակցության պլանները: Նշված փաստաթղթերով նախատեսվում է 2013 թվականի ընթացքում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի