25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերություններում սկսվել է նոր փուլ և […]

ՀՔԾ նոր պետը

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է Սասուն Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ՝ 6 տարի ժամկետով»,- նշվում է կառավարության որոշման նախագծում:  Հիշեցնենք, ժամեր առաջ իր հրաժարականի որոշման մասին է հայտարարել Աղվան Հովսեփյանը: http://henaran.am/371163.html

Աղվան Հովսեփյանն էլ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ եւ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ Ա.Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին եւ հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր […]

Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Դարոն Աճեմօղլուի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ […]

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և նշել, որ այն մեծ դեր ունի ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաև ԱՄՆ-ում  համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: ԱՀՀ պատվիրակության անդամները վարչապետին են ներկայացրել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, […]

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ

  Հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ: Նախ` ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը: […]

Գլխավոր դատախազը դիմել է Արտակ Զեյնալյանին եւ Վալերի Օսիպյանին

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից արդեն իսկ հարուցվել է 5 […]

Պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել

Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի […]

Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում եւ Վրաստանում Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին եւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Արփինե Հովհաննիսյանի մոտ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 7-ին ընդունել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» («International Republican Institute») կազմակերպության Եվրասիական բաժնի տնօրեն Սթիվեն Նիքսին, Վրաստանում տարածաշրջանային տնօրեն Անդրեա Քիրբսին եւ Եվրասիական բաժնի ծրագրի ղեկավար Պրեսթոն Լինդլերին: Պատվիրակության ղեկավար Սթիվեն Նիքսը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, որն արդյունավետ կառավարման, քաղաքացիական հասարակության զարգացման, ընտրական բարեփոխումների իրականացման ու իրավական հարցերի շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված