28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հարուցվել է քրեական գործ

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի` “սպանությունը ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով” հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Զինծառայողը մահացել է Ադրբեջանի բանակի կողմից արձակված գնդակից: Հիշեցնենք, որ հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում […]

Սեյրան Օհանյանն այցելել է հավաքակայան

  ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  Henaran.am- ին տեղեկացրին, որ հավաքակայանում Սեյրան Օհանյանը ծանոթացել է զորակոչիկների բուժզննման գործընթացին, զրուցել  զորակոչիկների, նրանց ծնողների ու հարզատների հետ, պատասխանել է նրանց հուզող հարցերին:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ […]

Շփման գծում ականի վրա պայթած ադրբեջանցի սպան մահացել է

Ադրբեջանական բանակի սպա Իլգար Վերդիեւը, ով հունիսի 10-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի  շփման գծում ականի  պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել էր, հունիսի 14-ի առավոտյան մահացել է, հաղորդում է “АПА” գործակալությունը: Ականի վրա սկզբում պայթել էր ինժեներասակրավորային ծառայության ղեկավար Զաիր Մամեդովը: Վերդիեւը նրան օգնության էր հասել եւ պայթել 2-րդ ականի վրա: Վիրավորներին տեղափոխել էին հիվանադանոց, որտեղ անդամահատվել […]

Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների առաջին փուլը ռազմաքաղաքկան է լինելու

 2012 թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն Հայաստանում երկու կարեւոր միջոցառումներ կանցկացվեն` “Փոխգործակցություն-2012”-ը` արագ արձագանքման ուժերի կիրառմամբ, եւ զինված ուժերի կիրառման համար ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի առաջին փուլը ռազմաքաղաքական է: Այսօր կառավարության նիստի ավարտից հետո այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Նախարարի խոսքով, երկրոդ միջոցառման մեջ ընդգրկված են  բոլոր պետական […]

ՊՆ-ն նախապատրաստվում է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին

Ինչպես   Henaran.am -ին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ՛՛Փոխգործակցություն 2012՛՛ համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ  Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավարությունը: […]

Կարմիր խաչն այցելել է ադրբեջանցի ռազմագերուն

Ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Մամեդբագիր Թալիբին, ով գերի է վերցվել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում գտնող Թերթերի շրջանի Չայլի գյուղի մոտ, այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական ներկայացուցչության աշխատակիցները: Գերուն է փոխանցվել Կարմիր խաչի 3 նամակ, իսկ նրանից վերցվել է մեկ նամակ:

Շահումյանի հայաթափումից 20 տարի է անցել. կգա բաղձալի օրը /վիդեո/

1992-ի հունիսի 13-ն արցախյան արդեն իսկ քառամյա պատերազմի ամենաողբերգական օրերից մեկն էր: Լրատվամիջոցները պարբերաբար հայտարարում էին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման եւ հայաթափման մասին չարագուշակ եւ անհավատալի լուրը: Թեեւ թուրքերը եւ թվական, եւ զինական գերազանցություն ունեին, հայ ժողովրդի համար դժվար էր հավատալ, որ հայդուկների հզոր ջոկատները, որոնց շարքերում էին հայդուկապետ Շահենը եւ […]

Այսօր Մոնթեի մահվան տարելիցն է

  Այսօր Մոնթեի մահվան տարելիցն է: Ֆրեզնոյի մերձակայքում ծնված, Բըրկլիի համալսարանում ուսանած այրն իր արմատները պիտի գիտակցեր դեռ պատանեկան տարիներին, երբ ընտանիքի հետ այցելեց պատմական Հայաստան: Տիրապետում էր  7 լեզվի, հմուտ էր զինատեսակների գործածման ու ռազմարվեստի հարցերում, որն էլ մեծ օգուտ բերեց հայրենիքի պատշպանության ժամանակ։ Մարտնչել է Լիբանանի հայ համայնքի պաշտպանական կռիվներում, իսկ հետագայում՝ Արցախի […]

Ղարաբաղի սահմանին անդորր է

Ղարաբաղի սահմանում հարաբերական անդորր է, անհանգստանալու հիմքեր չկան, հարձակումներ կամ սահմանի խաստման դեպքեր վերջին օրերին չեն արձանագրվել:Կրակոցներ միշտ էլ լինում են բայց դա չի նշանակում, որ վիճակը լարված է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Վերջինս տեղյակ չի, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ տարածում նման լուրեր: Պաշտոնյան հերքեց, որ սահմանի այդ […]

Կրկին փոխհրաձգություններ` շփման գծում. սահմանում իրավիճակը հսկվում է

“Ղարաբաղի սահմանում իրավիճակը հսկվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերի կողմից: Այն լարված չէ, եւ անհանգստանալու կարիք չկա”: Այս մասին Henaran.am-ին հայտնել է ԼՂ ՊԲ  մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Ըստ նրա` առաջնային գծում կրակոցներ լինում են, սակայն դրանք միշտ էլ եղել են: Այս գիշեր եւս  շփման գծում  հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել եւ փոխհրաձգություններ են լսվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի