03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մենք պարտադրված ենք եղել դիմել հատուկ գործողությունների. Մ. Հակոբյան /վիդեո/

ԼՂՀ ՊԲ-ը համացանցում տեղադրել է նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի վայրից անձնակազմի տարհանման մասին հատուկ նշանակության գործողության տեսանյութը: Գործողության վերաբերյալ գնահատական է տալիս նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Դիտեք տեսանյութո: 

Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 72 տարեկան. նա ոչ միայն հերոս էր, այլև մտավորական /ֆոտո, վիդեո/

Այսօր ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 72 տարեկան: Նրա հուշաքարի մոտ հավաքվել էին հասարակական-քաղաքական գործիչներ, ընտանիքի անդամները: Ներկա էր հերոսի քույրը՝ տիկին Նելլին, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, նաև թիվ 173 դպրոցի, ”Վարդանանց ասպետներ” կրաթահամալիրի աշակերտները, ովքեր հարգանքի տուրք […]

Ադրբեջանի կորուստներն այնքան շատ են, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել

Փաստորեն ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է այս կորուստների համար են ազատել պաշտոնից թե ուղղաթիռը խփելու: Ֆեյսբուքյան հանրագրում այս մասին հայտնել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դրության տերը Արցախի Պաշտպանության բանակն է. Դ. Ջամալյան

՛՛Կատարվածը Արցախի Պաշտպանության բանակի մարտունակության հերթական վառ ապացույցն է: Ծրագրվել և փայլուն իրականացվել է ինքնատիպ հատուկ գործողություն, ինչը հատկանշական է` իրականացվել է անկորուստ, մինչդեռ թշնամին կորուստներ է կրել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ խոսելով այս գիշեր ԼՂՀ ՊԲ-ի կողմից կատարված հատուկ նշանակության գործողության մասին:    ՛՛Այս կերպ Արցախի պաշտպանության բանակը կրկին անգամ վերահաստատում է պետական […]

Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբության հանրագրում գրել է. ՛՛Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Կատարողականությունը ուղղակի փայլուն է՝ հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ […]

Տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են.  Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:             Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների […]

Ուղղաթիռի անձնակազմից մեկի դին տարհանվել է

ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: ԼՂՀ ՊԲ. Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող […]

Ադրբեջանական բանակը երկու զոհ ունի. հայկական կողմը կանխել է

Հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրում երեկ գիշերը ադրբեջանական կողմը երկու զոհ է ունեցել: Հայկական կողմի կրակից զոհվածներից մեկը լուսարձակող է եղել, մյուսը՝ դիպուկահար: Նրանք փորձել են մոտենալ ուղղաթիռին: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները այս մասին հաղորդելիս մեկ զոհի մասին են խոսել:

Գիտաժողով` նվիրված ռազմակրթական խնդիրներին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց գիտաժողով, նվիրված ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդների և ձևերի, առաջավոր փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, այն ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում ներդնելու հարցերի քննարկմանը: ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի շրջանավարտների և դասընթացների ունկնդիրների հետ անցկացված անդրանիկ գիտաժողովին ներկա էին ԶՈՒ ԳՇ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրում է /վիդեո/

”Ես շատ հպարտ եմ Դավիթ Սանասարյանով: Կոչ եմ անում նրան դուրս գալ հացադուլից` իր առողջությանը վնաս չտալով”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ”Դավի’թ, խնդրում եմ, որ դուրս գաս հացադուլից” կոչով դիմելով երիտասարդ կուսակցին: Նա դատապարեց Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչությունը` Արցախի ուղղաթիռի խոցումը, որևէ պատճառ  կամ պատրվակ չկևր դրա համար: ”Ադրբեջանը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի