15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 72 տարեկան. նա ոչ միայն հերոս էր, այլև մտավորական /ֆոտո, վիդեո/

Այսօր ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 72 տարեկան: Նրա հուշաքարի մոտ հավաքվել էին հասարակական-քաղաքական գործիչներ, ընտանիքի անդամները:

Ներկա էր հերոսի քույրը՝ տիկին Նելլին, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, նաև թիվ 173 դպրոցի, ”Վարդանանց ասպետներ” կրաթահամալիրի աշակերտները, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին հերոսին:

Մեզ հետ զրույցում տիկին Նելլին շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ներկա գտնվելու համար: ՛՛Լեոնիդը զավակն էր իր ժողովրդի, հայրենասեր էր, հարգում էր իր ժողովրդին, և եթե դու հարգում ես քո ազգը, չես անի քայլ, որ բացասական ազդեցություն կվնասի նրան՛՛,-ասաց նա:

Ազատ Արշակյանն էլ ընդգծեց, որ Լեոնիդ Ազգալդյանի տարբերությունը մյուս ազատամարտիկներից այն է, որ նա բարձր մակարդակի կայացած մտավորական էր: ՛՛Նա թողեց ամեն ինչ ու զբաղեցրեց հասարակ զինվորի, հասարակ դիրքապահի, մարտիկի տեղը ու շատ արագ դարձավ հրամանատար: Իր ընտրած ուղին, ճանապարհները, մեթոդները այլ էին՝ հաղթանակները պիտի տրվեինք քիչ արյամբ… կեցցե ինքը՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ