10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Խուճապ կամ վախ չկա. թարմ լուրեր Ստեփանակերտից

Քիչ առաջ Henaran.am-ին հաջողվեց կապ հաստատել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` հետաքրքրվելու առաջնագծում տիրող իրավիճակից: Ինչպես արդեն հայտնել ենք՝ առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Արցախի նախագահի մամուլի խոսնակի հավաստմամբ՝ հայ զինվորները լիովին տիրապետում են իրավիճակին: ‹‹Իրավիճակն այժմ հանգիստ է: Կուտակումների մասին ԶՈւ-ն ավելի հստակ տեղեկություններ է հայտնել: […]

Ռուսական զենքերը Հայաստան դեռ չեն հասել

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 Ու թեև Հայաստանի խորհրդարանը այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները, մեղմ ասած, չէին շտապում իրենց ռազմավարական […]

Արցախցի ռեփերը պատերազմին նվիրված նոր տեսահոլովակ է նկարահանել /վիդեո/

Ռեփեր Սպարտակ Հովսեփյանը, ով երաժշտության ասպարեզում հանդես է գալիս «B58» անվանմամբ նոր տեսահոլովակ է նկարահանել, որտեղ օգտագործել է  արցախյան բարբառը: «Արցախպրես»-իփոխանցմամբ  նոր տեսահոլովակը կոչվում է «Երդում»: «Երգս նվիրում եմ բոլոր այն քաջորդիներին, ովքեր այսօր կանգնած են դիրքերում ու հսկում են մեր խաղաղ անդորրը: Ազգիս նվիրյալները միշտ էլ եղել, կան ու կլինեն: Նրանք ոչ թե սովորել են հայրենասեր […]

Իրանց արևին ուզում են փոթորիկ անեն. առաջնագծում անկանխատեսելի իրավիճակ է

«Դե էլի անցել են իրենց ստոր գործելաոճին, բայց  անխնա պատժվելու են: Խրամատներից հսկում ենք, ոնց են ռեսուրս ավելացնում: Մեր աչքից բան չի վրիպի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո): Մկրտչյանը, ով այս պահին գտնվում է առաջնագծում նշեց, որ իրավիճակը լարված է. « Դե իրանց արևով ուզում են փոթորիկ անեն, […]

‹‹Մի պատկերացրեք, թե աղջիկը որ գնա բանակ, անպայման ավտոմատը պիտի շալակի, գործի անցնի››

Աղջիկների՝ բանակում ծառայելու պատեհության ու անպատեհության մասին շատ է խոսվում վերջին օրերին: Որոշ մասնագետներ նշում են՝ հարկ է օրինակ վերցնել Իսրայելից, ու աղջիկների պարտադիր զինծառայությունը օրենքով սահմանել: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը փորձել է պարզել պատգամավորներ Թևան Պողոսյանին ու Շիրակ Թորոսյանին: Թևան Պողոսյանը կողմնակից է նրան, որ հայուհիները  գոնե զինվորական պատրաստություն անցնեն, իսկ մնացած հարցերն, ըստ Պողոսյանի, քննարկման առարկա […]

Մաքսատանը մինչ օրս առկա չէ զինվորական «ժգուտների» ներկրման մասին որևէ տեղեկատվություն.ՊԵԿ

Կայքերից մեկում 30.04.2016թ. հրապարակված «Արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջել են 1200 դոլար» նյութի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանը ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հրապարակման […]

Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. ԼՂՀ ՊՆ

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր. տեղեկացնում է  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: Այս […]

Հանուն ընկերոջ կյանքի Սարգիսը զոհվեց

Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ հոսպիտալից: Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում: Շուշիում գտնվող մեր թղթակցի փոխանցմամբ Սարգիսը Շուշի քաղաքից էր և նա ծայրահեղ ծանր վիրավորում է ստացել ընկերոջ կյանքը փրկելիս, որը ցավոք չի հաջողվել: «Շատ ազնիվ ու մաքուր տղա էր ու ողջ մարմինը […]

Ալիևը պարգևատրում է Քյարամ Սլոյանին գլխատած մարդակերին /ֆոտո/

«Սա մեր թշնամի երկրի ղեկավար իլԽԱՄ ԳԵՅդար օղլըն է որը, թքած ունենալով ցանկացած մարդասիրական ու մարդկային ու նույնիսկ պատերազմական օրենք թքած ունենալով ժամանակակից աշխարհի առաջ քաշած արժեքների վրապարգևատրում է ՀԱՅՈՑ ԶՈՒ հերոսացած զինվոր Քյարամ Սլոյանին գլխատած մարդակերին … Եվրոպայի օձիքից բռնելու ժամանակն է , վերջապես այն եվրոպային, որ քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի համար ընտրում է մարդասպանի որջը […]

18 տարեկանից` պարտադիր զորակոչ

Կառավարությունը մշակում է նախագիծ, որով նախատեսվում է բուհական կրթության ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին տարեկետում չտրամադրել: Անդրադառնալով այս թեմային՝ պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. ‹‹Եթե ցանկանում ենք օրինական երկիր ունենալ, պիտի  հարգանք ունենանք օրենքի նկատմամբ: Եթե մեկը կարողացել է տարկետում ստանալ, ուրեմն այդ մարդկանց հնարավորություններին էլ պիտի հարգանքով վերաբերվենք: Պիտի կարողանանք համակարգային վերաբերմունք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի