10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Արցախի դիրքերում ենք տոնելու եռատոնը` մայիսի 9-ը. կամավորներ

Մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ տարածել են հայտարարություն, որում նշվում է, որ  չնայած իրենց դիրքերում մնալու հերթափոխի ժամկետը լրանում է, բայց դիրքերից չեն գալու և Արցախում են տոնելու Շուշիի գրավման ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը: Ներկայացնում ենք հրամանատարների հայտարարությունն ամբողջությամբ: «Մեզ հերթափոխի գալու սպասող տղե´րք, որ միասին անցանք Արցախյան ազատամարտի արահետներով, մեր […]

500 դոլար եւ երախտագիտություն` զոհաբերության համար

Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը ամերիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին: Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն […]

ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադարձել է զինծառայողների թիկնոցավրանների հարցին: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը զբաղվում է զինծառայողների թիկնոցավրանների քանակն ավելացնելու հարցով։ «Բանակում անխտիր բոլորի համար, կրկնում եմ անխտիր բոլորի համար լինում է ստանդարտ, միանման թիկնոցավրան, այդպես է կոչվում: Սակայն ակտիվ գործողությունների ժամանակ, երբ հատկապես նաև զորքերի, որոշակի գործողություններ կան, նման […]

Հակառակորդն անկանոն կրակահերթեր է արձակել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Հակառակորդի կողմից խախտվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Ապրիլի 30-ին ՀՀ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման և տեխնիկական ապահովման հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման նախադրյալ: Ընդգծելով, որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին […]

Զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին պետական ինչ աջակցություն է տրամադրվում

Քառօրյա պատերազմում զոհված և վիրավորում ստացած հայորդիների ընտանիքների սոցիալական հարցերի նկատմամբ վերջերս ակտիվացած ուշադրությամբ պայմանավորված՝ ստորև ներկայացնում եմ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվող կենսաթոշակների, ամենամսյա պարգևավճարների, միանվագ գումարների և նպաստների չափերի մասին: Այս մասին իր անձնական բլոգում գրել է ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ […]

Միջուկային զենք ունենալու թեման Ադրբեջանում տարածում են մեկ նպատակով

«Հայաստանի՝ իբրև միջուկային զենք ունենալու թեման ադրբեջանում տարածում են մեկ նպատակով, որպեսզի ժողովրդին «բացատրեն ու հիմնավորեն», թե ինչու միլիարդեներ կերած ու միայն զորահանդեսների ժամանակ հզոր իրենց բանակը չի կարողանում խնդիր լուծել։ Իբրև թե Հայաստանի ունեցած զենքն է իրենց հետ պահողը։ Դե հոմ չեն խոստովանի, որ մեր զինվորներն ու սպաներն են Հայաստանի ատոմային զենքը»: Զոհրապ Եգանյանի գրառումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի