11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

«Ամենալավ ինֆորմացիան մենք մեր ներսում էինք ապրում». բուժաշխատող/վիդեո/

«Ցանկացած նորմալ մարդ պետք է տուն կառուցի, երեխա ունենա ու ծառ տնկի: Ես այդ երեքը արդեն հասցրել եմ: Միակ ցանկությունս` գնամ Արցախ երկիր և լինեմ այն մարդկանց կողքին, որոնք իմ կարիքը կզգան և կմոտենամ իրենց թեկուզ մեկ բաժակ ջուր տալու կամ ուսիցս կախած զենքը մի կերպ զինվորին հասցնելու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդմիլա Աթանեսյանը: […]

Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ […]

Տավուշում հակառակորդն այս գիշեր անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ հիմնականում անկանոն բնույթի: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Պաշտոնանկությունների հմայքը /վիդեո/

«Իմ տվյալներով թիկունքի և զորքի սպասարկման ոլորտը  լիարժեք չի աշխատել և պրոբլեմներ են եղել: Նրանք վստահ էին, որ պատերազմ չի լինի, զինամթերք չի պահանջվի,  զենք չի պահանջվի՝ հետևաբար ինչի գումարները ծախսել մի բանի վրա, որը մեզ պիտանի չի լինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը վստահ է, որ […]

Անօդաչու սարքը գտավ մեզ… ընկերս մահացավ, ծանր էր /վիդեո/

Ժամկետային զինծառայող Էդիկ Մարտիրոսյանը վիրավորվել է ապրիլի 4-ին՝ ականանետի պայթյունից: Ընդամենը 2 ամիս եւ կզրացրվեր: Այժմ նա բուժում է ստանում կենտրոնական զինվորական հոպիտալում: «Ծառայությունս համեմատաբար խաղաղ էր անցնում՝ զարմացանք», –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ժպտում է վիրավոր զինծառայողը: «Մարմնիս տարբեր հատվածներում՝ ոտքերի, ձեռքերի, դեմքի շրջանում բեկորային վնասվածքներ են: Մեր վրայով անօդաչու սարքեր էին անցնում: Մեր տեղը […]

Արցախ ուղարկված օգնություններից յուրացնելու փորձ անողները դավաճաններ են. Աշոտ Բախշիյան /ֆոտո/

Արդեն երեք օր է, ինչ ավարտվել է պահեստազորայինների, կամավորականների, ազատամարտիկների ընտանիքներին օգնություն տրամադրվող գործընթացը: Ինչպես հաղորդում է  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կառավարության օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը: «Ընդհանուր առմամբ, այդ ընտանիքներին տրամադրվել է օգնություն՝ տարբեր տեսակի սննդի արկղներ. արկղի միջին արժեքը մոտավոր կազմում է […]

Ե՞րբ կսկսվի պատերազմի երկրորդ փուլը /վիդեո/

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ադրբեջանական զինված ուժերը, անկախ իրենց ռազմական հնարավորություններից, իրականում իրենք բավականին հեռու են իրենց նպատակները իրականացնելուց, որովհետև մեր զինված ուժերը, մեր պաշտպանության բանակն ամուր կանգնած են մեր սահմաները պահելու համար, և ինչ գործողություններ էլ անեն, ինչ տրամաչափի զենք էլ փորձեն օգտագործել՝ մեր սահմանները ամուր պաշտպանված են»,-կարծում է Արցախյան ազատամարտի մասնակից, հետախույզ Գևորգ […]

«Պետք ա խփել թուրքերին ու առաջ գնալ» /վիդեո/

«Պարտվողական լոզունգները հեռու պահեք մեզանից: Մենք գրավյալ տարածքներ չունենք, այլ ունենք ազատագրված տարածքներ: Ինչ անենք անունը Ջաբրայիլ է կամ ուրիշ բան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Սիսլյանը գտնում է, որ եթե թուրքերը չափը անցնեն, ապա հարկավոր է խփել և առաջ գնալ: Մանրամասները՝ տեսանյութում:

Հստակեցվել են զոհված զինծառայողների սոցիալական կարիքները եւ աջակցության ուղղությունները

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական էր տվել ուսումնասիրել զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները: Ուսումնասիրւթյան արդյունքներն այս նիստին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված հարցերին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ու ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի