14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Զինծառայողի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 3 հոգու

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պարտադիր ժամկետային երկու  զինծառայողների՝ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի` 2016 թվականի ապրիլի 6-ին մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային […]

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]

Գաղտնի են պահում. Ժողովուրդ

2016 թ-ին մայիսի 31-ին իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության նախկին պետ, գեներալ- մայոր Մելսիկ Չիլինգարյանը, վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: Գեներալ-մայոր Չիլինգարյանը եւ գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում էին քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Վիգեն Սարգսյանը բացում է փակագծերը /տեսանյութ/

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների բալանսը խախտված է, սակայն ընդհանուր ուժերի բալանսը պահպանվում է, քանի որ հայկական բանակը մի շարք առավելություններ ունի ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ: այդ մասին այսօր ռուսական զլմ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ բալանսը խախտված է, որովհետև բավական երկար ժամանակ Ադրբեջանը շատ մեծ […]

ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համար կարեւոր համակարգ է․ նախարար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի անվտանգության համար շատ կարևոր համակարգ է: Այդ մասին ռուսական զլմ-ների հետ հանդիպմանը ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանը համարվում է «այդ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը շատ է գնահատում այդ կառույցի ներուժը։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում դեռ կան արտաքին քաղաքականության առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման […]

Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է վարել. Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է

Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում՝ արձակելով 86 կրակոց: ՊԲ […]

Ապրիլից ապրիլ․ առանց հերոս որդու /տեսանյութ/

«Օրակարգը» սկսում է պատմությունների շարք՝ Ապրիլյան պատերազմի, այդ օրերին ընկած հերոսների ու նրանց սխրանքի, իրեն վստահված մարտական դիրքը կյանքի գնով պաշտպանելու, վիրավոր զինակցին փրկելու, երիտասարդ զինվորի կողքին կանգնելու, հանուն հայրենիքի համազգային համախմբվածության ոգու, նաև այն մասին, թե ինչ է փոխվել առաջնագծում մեկ տարվա ընթացքում: «Ապրիլից ապրիլ» կոչվող շարքի առաջին հերոսը Քյարամ Սլոյանն է, որը մինչև […]

Տարածքների զիջումը խաղաղության գրավական չէ

Դարձյալ Արցախի կարգավիճակի հարցը փորձ է արվում արհեստականորեն դարձնել ընտրական գործընթացի միակ առանցքային խնդիրը: Մտահոգողն այն է, որ տարածքների զիջմամբ Արցախի խնդրի լուծումը ներկայացվում է իբրև բոլոր քաղաքական ուժերի բացահայտ կամ քողարկված նպատակ: Մնում եմ այն միանշանակ համոզմանը, որ Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչման հարցը բնավ Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների բարեհաջող լուծման անբեկանելի խոչընդոտ չէ. ավելին՝ ռազմական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի