01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համար կարեւոր համակարգ է․ նախարար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի անվտանգության համար շատ կարևոր համակարգ է: Այդ մասին ռուսական զլմ-ների հետ հանդիպմանը ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ Հայաստանը համարվում է «այդ կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը շատ է գնահատում այդ կառույցի ներուժը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում դեռ կան արտաքին քաղաքականության առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցման մակարդակի բարձրացման հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն։

 

«Դեռ շատ հարցեր կան` կապված ՀԱՊԿ շրջանակներում կարևոր արտաքին քաղաքական հարցերում գործողությունների համապատասխանեցման հետ: Այս ուղղությամբ Հայաստանի ջանքերով որոշակի քայլեր իրականացվել են: Իհարկե, հարկավոր է հասկանալ, որ ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև միջազգային այլ կառույցների` այդ թվում` ռազմաքաղաքական դաշինքներին, շատ լավ ծանոթ են իրավիճակներ, որ նույն կազմակերպության անդամ գործընկեր երկրները կարող են ունենալ ոչ միայն տարբեր, այլ երբեմն նաև հակասական դիրքորոշումներ՝ այդ թվում կարող են ոչ միայն չհամաձայնել իրար հետ, այլ երբեմն անգամ հարձակվել իրար վրա երրորդ հարթակներում: Մենք կարծում ենք, որ դա շատ է թուլացնում կազմակերպությունը, հատկապես երբ կազմակերպությունում այդքան էլ շատ չեն երկրները: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ դեռ աշխատանք պետք է տարվի արտաքին քաղաքական նշանակության հարցերի վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ սա թուլացնում է կազմակերպությունը, հատկապես, երբ կազմակերպության անդամ երկրները շատ չեն»,- ասել է նախարարը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ