14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Սահմանին լարված է. Արցախի ՊԲ հայտարարությունը

Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 12:40-13:15-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ: Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել […]

Հերթով գնում ենք էն աշխարհ. ազատամարտիկը հունից դուրս եկավ /տեսանյութ/

Հող հանձնելու մասին խոսակցությունները, խաղաղության մասին քաղաքական որոշ ուժերի մոտեցումները  հունից հանում են պատերազմի դաշտում արյուն տված մարդկանց: « Տիգրան մեծից հետո առաջին անգամ հայ ազգը ազատագրեց իր հողերը և դա մեր պապենական հողն է, ոչ մի նախագահ,  կամ Լևոն  Տեր-Պետրոսյան չի կարող մեր փոխարեն որոշի: Բա էս զոհերը, այս Եռաբլուրը: Բոլորս հիվանդացել ենք  էտ […]

Ադրբեջանին ճնշելու երկու տարբերակ կա

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է՝ այս փուլում դժվար է արցախյան հարցը միանգամից լիարժեքորեն կարգավորել: Ցավալի է, բայց գրեթե ամեն օր լսում ենք, որ հայ զինվոր է հրազենային վիրավորում ստացել կամ զոհվել:   «Այդ վիճակից միանգամից լիարժեքորեն ազատվել հնարավոր չէ, բայց կարելի է մեխանիզմներ կիրառել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու և այդ ակտիվությունը  զսպելու համար: Իհարկե, ասվածը […]

Պատերազմի սպառնալիք. Ժողովուրդ

Նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հրադադարի հաստատման օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Ըստ այդմ, Ադրբեջանը տապալում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ «Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ, ԼՂՀ-ն Ադրբեջանին մեղադրել […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը  հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Տարոն Մարգարյանը կկազմակերպի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ: «Արդեն 5 տարի է, բարի ավանդույթ ենք դարձրել տարին երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի […]

Ադրբեջանցին պիտի հիմար լինի, որ նման կերպ էլի թեժացնի. Վովա Վարդանով

«Պատերազմը սկսվել է ու չի ավարտվել, ապրիլյան թեժացումներ միշտ հնարավոր են, ուղղակի մեծ հարց է, թե կգնա պատերազմի Ադրբեջանը, ես կարծում եմ՝ ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: «Ապրիլից հետո, կարելի է ասել, մեր զինված ուժերը շատ լուրջ հետևություններ են արել, այդ որոշակի անսպասելիությունն այլևս չի լինելու, ադրբեջանցին պիտի […]

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 4-ին եւ լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (10 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը  լիակատար […]

Ընդամենը 20 տարեկան էր. հերոս տանկիստը խոցվեց Արցախում /տեսանյութ/

Հերոսները երբեք չեն մահանում, հերոսները ապրում են ու մնում մեր հոգում ու շարունակում վեհությամբ ու հպարտությամբ լցնել մեր կյանքը: Վլադիմիր Ալիխանյանը  ընդամենը 20 տարեկան էր: Նա գիտակցաբար զոհեց կյանքը ու թեև ցավ ու վիշտ պատճառեց հարազատներին, բայց անմահացավ  իր տեսակով ու անձնազոհությամբ: Դիլիջանում այսօր՝ ապրիլի 3-ին հոգեհանգստյան պատարագ մատուցվեց ապրիլյան պատերազմի հերոսի հիշատակին: Ներկա էին […]

Մահացավ հոբելյանից մեկ օր առաջ. Հերոս հրամանատարը կհուղարկավորվի Եռաբլուրում

Ապրիլի երկուսին կյանքից հեռացել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ  Յուրի Միքայելյանը: Մարդ, որի կորուստը շատ ծանր է ոչ միայն հարազատների ու ընկերների, այլ նաև բազմաթիվ զոհվածների ընտանիքների համար: Յուրա Հակոբի Միքայելյան ծնվել է 1952 թվականի ապրիլի 3-ին՝ Երևան քաղաքում, աշխատավորի ընտանիքում: Սովորել է թիվ 131 Յավրովի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Սննդի արդյունաբերական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի