14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՊՆ-ին վառելիք մատակարարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

2016 թվականին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով  ընկերությունը պարտավորություն է ստանձնել  2016թ. 3-րդ եռամսյակում  ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով  կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել: Պայմանագիրը կնքելուց հետո ՍՊ ընկերության կողմից  պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք: […]

Արցախի ՊԲ-ից հայտնում են

Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կօգտվի միայն Ադրբեջանը. 168 Ժամ

«ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով: Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը` անընդհատ աշխատելով կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը […]

Ինչ է կատարվում Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի շուրջ

Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետը չի ազատվել աշխատանքից, նա այս պահին շարունակում է աշխատել:  Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ հայտնել իր տվյալները: «Ամեն օր նայում ենք թերթերն ու կայքերը ու զարմանում, մարդիկ ինչու  են այյսքան չարացել: Արամ Ասատուրյանը կատարում է իր պարտականությունները և գտնվում ծառայության մեջ:Նա չի էլ ցանկանում […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարոլին Դույեզին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի […]

Սեդան կպաշտպանի սահմանը /տեսանյութ/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում ծնված Սեդան մանկուց երազել է զինվորական դառնալու մասին: «Ընտանիքս և ծննդավայրս որոշումս կայացնելու հարցում մեծ դեր են խաղացել: Միշտ ցանկացել եմ պաշտպանել սահմանը: Զինվորական հարազատներ ունեի ու միշտ բարի նախանձով էի նայում ուսադիր կրողներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սեդա Սադյանը: Սեդայի հայրը չէր համակերպվում […]

Որոշել է վրեժ լուծել. Ժողովուրդ

Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել:  Բանն այն է, որ Արամ Ասատուրյանից պահանջվել է ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի համար կոնկրետ թվով ձայն ապահովել, ինչը հոսպիտալի պետին չի հաջողվել եւ պաշտոնանկության պատճառ է դարձել: Ընդ որում, հոսպիտալի […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ռուսաստան գնանք՝ Գևորգիս ո՞ւր թողնենք. զոհվածի հայրը դիմել է Վիգեն Սարգսյանին

Ապրիլին Թալիշում զոհված Գևորգ Վարդանյանի հայրը՝ Գագիկ Վարդանյանը  հունվարին նամակով դիմել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Երեք ամսից ավելի է որդեկորույս և հուսահատ հայրը սպասում է արձագանքի: «Նամակում նշել եմ, որ որդուս պետք է  պարգևատրեին ոչ թե «Արիություն», այլ «Մարտական խաչ» մեդալով, որովհետև ձեռքիս կա թուղթ, որով ապացուցվում է , որ որդիս իր ուժերի ներածին […]

ՀՀ զինված ուժերում անցկացվել են եռօրյա մասնագիտական հավաք-պարապմունքներ

Նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն` Զինված ուժերի զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ: Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ նախապատրաստական աշխատանքների շրջանակում գնդապետ Վալերի Քոչարյանի հրամանատարությամբ գործող 4-րդ բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի