14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մեր հանրային դիսկուրսի մեջ սպան ու հրամանատարը բացակայում է. Վ. Սարգսյան

Բանակը ոչ միայն պատրաստ է «Ազգ-բանակ» կոնցեպտին, այլև բանակին դա չափազանց անհրաժեշտ է, այսօր «Ազգ-բանակ-2017» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այսօր մենք դժվարանում ենք նույնիսկ բառեր գտնել սահմանին կանգնած զինվորին գովաբանելու համար, բայց դրանում չկա մեր սպան, մեր հրամանատարը: Տպավորություն է, որ ոչ թե բանակի աջակցությամբ, այլ՝ ի հակառակ բանակի է զինվորը […]

«Պատիվ ունեմ» ծրագիրը կբարձրացնի բանակի մարտունակությունը

«Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքների դեպքում «Ազգ-բանակ» հայեցակարգն անհրաժեշտություն է»,-այսօր «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: ««Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է լուծի մեր պետության ռազմական անվտանգության ապահովման հարցը, իսկ այն ապահովում է ամբողջ պետությունը բոլոր ոլորտներում»,-նշեց նա: Նախկին նախարարը հավելեց, որ եթե չլինի զարգացած տնտեսություն, մենք չենք կարող բանակի մարտական հզորությունը ապահովել, ժամանակակից […]

«ԵՍ ԵՄ», «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»․ Պաշտպանության նախարարության երկու նոր ծրագրերը

Պաշտպանության նախարարությունը զինվորական ծառայության երկու նոր ծրագիր է ներկայացնում՝ «ԵՍ ԵՄ» ծրագիր եւ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ծրագիրը։ Այդ մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում։ Ծրագրերի մասին գրառումները՝ առանձին-առանձին։ ««ԵՍ ԵՄ» ծրագիր Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի […]

Սերժ Սարգսյանի տեսլականը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանրապետության Նախագահը պաշտպանության, կրթության […]

Լարված գիշեր. Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ (77 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են […]

Ռուս, խմել, ով գիտե ուրտեղաներ է … զինծառայողը հայտնաբերվել է /տեսանյութ/

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերել են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Նրան ուղեկցել են  ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։ Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում, հանգամանքները ճշտվում են։  Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է […]

Վիրավորված Թաթուլի վիճակը շարունակում է ծանր մնալ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանի առողջական վիճակում դեռ փոփոխություններ չկան: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ զինվորական հոսպիտալից:   Հիշեցնենք, որ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: […]

Գյումրու 102-րդ ռազմաբազայում անհանգիստ են` զինվոր է անհետացել . Ժողովուրդ

Շիրակի ոստիկանության մարզային վարչության փոխանցմամբ’Գյումրու 102- րդ ռազմաբազայի հրամանատարությու­նը երեկ հաղորդում է ներկայացրել ոս­տիկանություն, որ ապրիլի 16-ին’ առա­վոտյան ժամը 9:30 սահմաններում, պայ­մանագրային զինծառայողը իր ազատ ժամին դուրս է եկել իր բնակության վայ- րից ու չի վերադարձել: Զինծառայողը եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Լարված իրավիճակ սահմանին. Արցախի ՊՆ-ն տեղեկացնում է

Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում […]

Զինծառայող է վիրավորվել․ վիճակը ծանր է

Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի